Armsport.am-ը գրում է.

Բրազիլիա-Մեքսիկա խաղով մեկնարկեց Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրը: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 0-0 հաշվով:

Ողջ խաղի ընթացքում Մեքսիկայի ֆուտբոլիստները փորձում էին հեռահար հարվածներով գրավել Ժուլիո Սեզարի պաշտպանած դարպասը, սակայն ապարդյուն: Իսկ ահա բրազիլացիների գործողությունները գոլի չէին վերածվում մրցակցի դարպասպահի անձնուրաց խաղի շնորհիվ. իր հիանալի խաղով խաղադաշտում աչքի ընկավ մեքսիկացիների դարպասապահ Գիլերմո Օչոան, ով բազում աներեւակայելի սեյվեր կատարեց: 

Բրազիլիա-Մեքսիկա՝ 0-0

Խաղադաշտում թիմերը ներկայացան հետեւյալ կազմերով.

Բրազիլիա. Սեզար, Ալվես, Սիլվա, Լուիս, Մարսելո, Պաուլինյո, Ֆրեդ (Ժո 68՛), Նեյմար, Օսկար (Վիլյան 84՛), Ռամիրես (Բերնարդ 46՛), Գուստավո

Մեքսիկա. Օչոա, Լայուն, Մասա, Մորենո, Ագիլյար, Վասկես, Էրերա (Ֆաբիան 76՛), Մարկես, Գուարդադո, Պերալտա (Չիչարիտո 74՛), դոս Սանթոս (Խիմենես 84՛)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել