Շնորհակալություն Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանին՝ գրառմանս պատասխանելու համար: Հարգելի մարզպետ, խոր հարգանք տածելով ձեր մարդ տեսակի և քաղաքական հազվագյուտ գործչի նկատմամբ, այնուամենայինիվ պետք է ասեմ, որ ձեր մարզկենտրոնի բուժհաստատության աշխատակիցները ՍՏՈՒՄ են:
Այո, կանխարգելիչ նկատառումներով երեխայի անրակը կապվել է, սակայն արդեն Երևանում, ռենտգեն հետազոտություն անցնելուց հետո է պարզվել, որ այն կոտրված է, այսինքն կապը դրվել է, առանց ռենտգեն հետազոտության: Այնուհետև, ի՞նչ ասել է, մեջբերում եմ «...որևէ մեկին ռենտգենյան հետազոտություն կատարելու կամ փայտացման կանխարգելման համար համապատասխան ներարկումների անհրաժեշտություն չի եղել»: Եղեգնաձորի հիվանդանոցում գուշակնե՞ր են աշխատում, թե այնուամենայնիվ բժիշկեր: Ինչպե՞ս առանց համապատասխան ախտորոշման կարելի է ասել, որ մարդուն, ավտովթարից հետո, ռենտգենյան հետազոտություն կատարելու կամ փայտացման կանխարգելման համար համապատասխան ներարկումների անհրաժեշտություն չկա: Որքանով որ ես եմ տեղյակ, կասկածելի վնասվածք ստանալուց անմիջապես հետո անհրաժեշտ է վերքը մշակել ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ պայմաններում և կատարել հակափայտացման շիճուկի ներարկում։ Իսկ տվյալ դեպքում վնասվածքները կասկածելի էին: Հարուցիչը մարմին թափանցում է մաշկի և լորձաթաղանթների տարբեր՝ նույնիսկ փոքր, վնասվածքների միջով (հողով աղտոտված վերքեր, հրազենային վերքեր, այրվածքներ, ցրտահարումներ և այլն)։ Ստացվում է, որ ամեն դեպքում, պետք է այդ շիճուկը ներարկվեր, անկախ այն գուշակումներից, կա՞ դրա անհրաժեշտությունը, թե ոչ: Ես տեղյակ չեմ, թե ինչ քանակությամբ հակափայտացման անատոքսին ունի ձեր բուժհաստատությունը, բայց որ հնչել են «առեք, բերեք, կներարկենք» արտահայտությունը, դա քննարկման ենթակա չէ: Գուց ձեզ անհրաժեշտ կերպով ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ չեն արժանացրել՝ ստեղծված իրավիճակի պատճառով, դա ուրիշ, դժգոհ եք մնացել:
Դե էլ տխրահռչակ ռենտգենանկարահանող սարքավորման մասին չխոսեմ: Պարզվում է Եղեգնաձորի հիվանդանոցում շամաններ են աշխատում, որոնք կնայեն ավտովթարից տուժածին և աչքաչափով կորոշեն, ռենտգեն հետազոտություն անհրաժե՞շտ է, թե ոչ:
Չգիտեմ ի՞նչ հետևություններ կանի այսքանց հետո պարոն Edgar Ghazaryan-ը, ի՞նչ հետևություններ կանեն Եղեգնաձորի քաղաքային հիվանդանոցի բուժանձնակազմը, բայց փաստը մնում է փաստ, որ ավտովթարից հետո այդ քաղաքի հիվանդանոց անհետաձգելի բուժօգնության դիմած քաղաքացիներին անհրաժեշտ բուժօգնություն չի ցուցաբերվել:

Հ.Գ. Եղեգնաձորի Բժշկական կենտրոնի տարածած հայտարարության մեջ նշված տվյալները չեն համապատասխանում իրականությանը, նրաց դժգոհությունը՝ իմ գրառումից, անհիմն է:

Կից նյութը կարդացեք այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել