Araratnews.am-ը գրում է.
Աֆրիկյան միության Խաղաղության և անվտանգության խորհուրդն այսօր որոշել է վերականգնել Եգիպտոսի անդամակցությունն այս միջկառավարական կազմակերպությանը: Ինչպես հաղորդում է «Ալ Ահրամ»լրատվական պորտալը՝ այն դադարեցվել էր Մուհամմեդ Մուրսիի պաշտոնազրկումից հետո:
Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում կայացացած նիստի ժամանակ՝ այս որոշման օգտին են քվեարկել համաաֆրիկյան կառույցի բոլոր անդամ երկրներն՝ առանց բացառության: Սպասվում է, որ Եգիպտոսի նոր նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին կմասնակցի կազմակերպության գագաթնաժողովին, որ տեղի է ունենալու հունիսի 26-27-ին Հասարակածային Գվինեայում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել