Երեկ՝ օգոստոսի 4-ին Արամ Խաչատրյանի անվան տուն թանգարանի դահլիճում տեղի ունեցավ «Այմարերեն լեզվի հայկական գաղտնիքները» խորագրով սեմինար- քննարկում, բանախոս՝  բանասիրական գիտությունների թեկնածու Մերի Սարգսյան: Անչափ հետաքրքիր փաստեր ներկայացվեցին, որոնց համար բավականին համոզիչ ապացույցներ նույնպես ներկայացվեցին: Բայց քանի որ ես այդ ամենը լսում էի բանավոր, ուստի չեմ կարող նույնությամբ վերարտադրել լսածս ձեզ համար, դրա համար էլ պիտի «տնավարի» խոսեմ, կներեք :)

Հիշում եք չէ՞, ամիսներ առաջ Բոլիվիայում հայտնաբերվել էր կավե սափոր, որի վրա փորագրված էին հայկական տառեր: Ահա ուրեմն եկեք մտածենք. եթե կան տառերը, նշանակում է նրանք հասկացել են և լեզուն չէ՞: Մերի Սարգսյանը ուսումնասիրել է այմարա ցեղի լեզուն և գտել է բազում բառեր, որոնց արմատները ունեն հայկական ծագում: Բայց նախ իմանաք, թե ովքեր են այմարները: Այմարա ցեղը աշխարհի ամենահնագույն ցեղերից է, նրանց լեզուն մոտ 15000 տարեկան է, նրանց բնօրրանը տարածվում է ժամանակակից Չիլիի, Բոլիվիայի և Պերուի սահմանների հատման շրջանում ՝ Տիտիկակա լճի շրջակայքում:  Այմարների հնագույն հիշատակություններում նշվում է, որ իրենց մոտ են եկել սպիտակամորթ, բարձրահասակ, մորուքավոր, կապույտ աչքերով մարդիկ, ովքեր իրենց սովորեցրել են մելիորացիայի (հողաբարելավվման) շատ միջոցներ: Մի ուշագրավ փաստ նույնպես.Haya- այմարերեն նշանաուկոխմ  է նախնի: Իսկ «այմարա» տերմինը վերծանվում է հետևյալ կերպ.

hayamara –aymara -haia (նախնի)+ mara (տարի, ժամանակ)

Տիտիկական համարվում է նրան սուրբ լիճը. ըստ ավանդության նրանց աստվածները ջուր են խմել հենց այս լճից: Թարգմանաբար նշանակում է «մոր կաթ»:

Բազմաթիվ բառեր ներկայացվեցին, որոնք ունեին նույն արմատը, ինչ հայերենում: Ցավոք հիշում եմ մի քանիսն ընդամենը, փորձեմ ներկայացնել.

siri- սեր

pisi-կատու

lallawa-հիանալի

uma-կամար

puraka- փոր

armjana-մոռանալ

Jura-ջուր

այմարերենում բոլոր մոռացում, կարոտ արտահայտվող բառերի արմատը «arm»-ն է:

մմ, փորձում եմ էլի բառեր հիշել, չի ստացվում: Սեմինարին ներկա էր նաև Տեր Կոմիտասը, որը հենց այմարերենի հետ ունեցած կապով փորձեց մեկնաբանել  «Կումայրի, Գյումրի» բառի բացատրությունն ու ծագումը ,որը մինչ օրս անհայտ է: Ըստ այդ մեկնաբանության՝ Կումայրի բառը նշանակում է արևի կամար, այսինքն՝ ծիածան.. Իսկ հետո ասացին, որ այմարերեն «կամար» (ումա)  բառը Աճառյանի բառարանում նշվում է «վահանի կոր մասը»:

Եվ հետո, քննարկման ժամանակ նշվեց, որ հնագույն ժամանակներում  մեր Գլխավոր մոգերից մեկի աղջկան անվանում էին Հավու Մարա :

Երբ այմարաների բնօրրանի նկարներն էինք դիտում, նախ մի լեռ ցուցադրվեց, որը իր ձևով կրկնում էր Արարատին, տեղացինեը դա անվանում էին գլխավոր լեռ, իսկ հետո ցուցադրվեց մի ժայռ, որի վրա առկա էր ճիշտ և ճիշտ մեր «Մհերի դուռ» կոչվող դռան նման մի դուռ )))))

Ցավում եմ, որ հիշածս բառերը մի քանիսն են, բայց նաև ցավում եմ, որ դուք, երիտասարդներ ջան, շատ պասիվ եք նման սեմինարների ընթացքում: Դահլիճում երևի թե ամենաերիտասարդը ես էի, մնացածը տարեց մարդիկ.. Ախր նման սեմինարներին հենց ձեր ներկայությունն է անհրաժեշտ, հենց դուք պետք է լինեք էս մարդկանց սկսած գործի շարունակողը: Հենց դուք պիտի աշխարհին ցույց տաք, թե ով ենք մենք: Հաջորդ սեմինարը օգոստոսի 9-ին է՝ աբովյան 5/5 հասցեում, ժամը 17:00-ին: Հուսով եմ այս անգամ կգաք և ինքներդ կլսեք, ոչ թե կսպասեք իմ հիշել- չհիշելուն :ճճճճ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել