Տորրես. «Իսպանիայի հավաքականը պատրաստ է Չիլիի ընտրանու հետ հանդիպմանը»Panorama.am-ը գրում է.

Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Ֆեռնանդո Տորրեսը վստահ է, որ իր թիմը լիարժեք պատրաստ է չիլիացիների հետ առաջիկա հանդիպմանը:

«Բոլորիս համար էլ ծանր ժամանակներ են եղել, սակայն անհրաժեշտ է շարժվել առաջ: Ի վերջո, արդեն հայտնվել ենք այնպիսի իրավիճակներում, երբ այլևս սխալվելու իրավունք չենք ունեցել: Չենք վախենում: Ինքներս զարմացած ենք և հիասթափված Հոլանդիայի ընտրանու հետ խաղից: Սակայն օրերն անցնում են, և մենք պետք է վերադառնանք նորմալ կյանքի: Վստահ ենք, որ կհաղթենք Չիլիի ու Ավստրալիայի թիմերին, որից հետո կանցնենք հաջորդ փուլ:

Երբ ծանր իրավիճակ է առաջանում, որպես կանոն` կասկածներ են ի հայտ գալիս: Իրականությունն սկսում ես այլ կերպ ընկալել: Դա նորմալ է ինչպես ֆուտբոլի, այնպես էլ կյանքի համար: Հիմա իրերին պետք է նայենք սառը գլխով: Պարզապես պետք է վերականգնենք վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, և դա վճռորոշ կլինի վերջնարդյունքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել