ArmnewsTV.am-ը գրում է.
Կուլիսներից` բեմ, նրանց ճանապարհում են աստղերի պես: Նկարահանումներ, հարցազրույցներ, հագուստի վերջին ուղղումներ: Բեմական խաղից էլ կարեւոր է տեքստն անգիր հիշելը: Պրեմիերային նախատեսվածից շատ մարդ է եկել` երեք անգամ ավելի շատ: Անսովոր ներկայացում է նույնիսկ թատրոնի համար: Այն բեմադրելիս միայն սցենար են ունեցել` Սարոյանի ստեղծագործությունները: Մեծ փորձասենյակի, բեմի, տեխնիկայի ու դեկորների մասին սկզբում միայն երազել են:
«Ես եւ դու»-ի հերոսները երեխաներ են, նրանցից ոմանք` ներառական խնդիրներով: Այն բեմադրելուն ԱՄՆ դեսպանատունն է օգնել, մի քանի հիմնադրամներ: Թատրոնն էլ արդեն օգնել է երեխաներին, ասում են, այլեւս չեն վախենում բարձրաձայն երազել: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հանդիսատեսի առաջին շարքերում է: Ներկայացումից առաջ բեմից հուզված հայտարարում է` Ներառական խնդիրների թեման իր համար նախ անձնական է, ներկայացումն էլ ավելի քան անձնային հարց: «Մենք ենք» թատերախումբը շարունակելու է ներկայացումների բեմադրումը: Ներառական խնդիրներ ունեցող երեխաների` թատրոնի ու Սարոյանի պատմության մասին կլսեն նաեւ Հայաստանի մարզերում: Առաջինը Ալավերդին է: Ավոտբուսն արդեն ճանապարհին է:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ