Անչափ շնորհակալ եմ բոլորից բոլոր բարի մաղթանքների համար: Հուսով եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ ինձ հետ, իր հետ տարավ բոլոր փորձանքները, բոլոր վտանգները, բոլոր նեգատիվ և չար դեպքերը, որոնք, իհարկե, Աստված մի արասցե, սպասում էին իմ բոլոր մտերիմներին, հարազատներին, ընկերներին, բարեկամներին, գործընկերներին, և բոլոր նրանց, ովքեր ինձ հարազատ են: Հուսով եմ, որ այս ամենով ես վերցրեցի ինձ վրա բոլոր վատ դեպքերը, փորձանքները և էլ երբեք ոչ ոքի ոչ մի վատ բան չի լինի: Շնորհակալ եմ նաև այն բոլոր մարդկանց, ովքեր այս ծանր ու դժվար օրերին եղան կողքիս՝ ցուցաբերելով, թե հոգեկան, թե նյութական օգնություն, որը ես երբեք չեմ մոռանա!!!!!! Այդ մասին ես դեռ կխոսեմ առանձին և կլուսաբանեմ այդ ամենը: Աստված բոլորիս հետ....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sepuh.apikyan/posts/698267620257483
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել