Արտառոց եղանակային պայմաններ Հայաստանում չեն սպասվում. Զարուհի ՊետրոսյանPanorama.am-ը գրում է.

Փոթորիկների, ինչպես նաև աննախադեպ կարկուտների վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը,  արտառոց եղանակային պայմաններ այս օրերին Հայաստանում չեն դիտվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը` անդրադառնալով վերջին օրերին շրջանառվող լուրերին, թե հանրապետությունում սպասվում են ուժգին փոթորիկներ և կարկուտ:

Նրա խոսքերով` կարկուտը և առատ տեղումները տարվա այս ժամանակահատվածում հատուկ երևույթներ են Հայաստանի համար: 

«Մայիսի վերջին, հունիսին և հուլիսի կեսերին հատուկ է, որ Հայաստանում դիտվեն ներզանգվածային բնույթի տեղումներ, մասնավորապես, հորդառատ անձրևներ, կարկուտ, քամու ուժգնացում: Մինչդեռ որոշ հեղինակային կազմակերպություններ ավելորդ նախաձեռնություն են ցուցաբերում հայտարարություններ անել փոթորիկի, աննախադեպ կարկուտի մասին»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել