Panorama.am-ը գրում է.
«Պարտադիր կուտակային վճար այլևս չի կատարվելու, լինելու է նպատակային սոցիալական վճար»,- այս մասին այսօր ՀՀ կառավարության փակ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Հարցին, թե որն է բովանդակային տարբերությունը, նախարարը նշեց, որ սահմանադրաիրավական առումով այս վճարը պետք է համապատասխանի Սահմանադրությանը։ Երկրորդ խնդիրը, ըստ նախարարի, վերաբերում էր քաղաքացիների բարձրաձայնած այն հիմնական հարցադրումներին, որ սպառումը կնվազի:
«Փաստորեն՝ կառավարությունը քայլ է առաջարկում՝ սկսել առաջին հերթին պետական աշխատողների աշխատավարձերից կատարվող նպատակային սոցիալական վճարների կուտակային համակարգերի գործարկումը, որից հետո արդեն ընդգրկել մասնավոր հատվածին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



