640px-Novo_mineirão_aérea1in.am-ը գրում է.

Բրազիլիայում շարունակվում է ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությունը: Այսօր կայանալու է հերթական խաղային օրը:

Բելգիա – Ալժիր խաղով կմեկնարկի պայքարը վերջին՝ H խմբում: Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 20:00-ին: Տանտերերի ընտրանին՝ Բրազիլիայի հավաքականը, երկրորդ խաղը կանցկացնի A խմբում: Մրցակիցը Մեքսիկայի ընտրանին է:

Երևանի ժամանակով 02:00-ին տեղի կունենա խաղային օրվա վերջին հանդիպումը: Ռուսաստանի ընտրանու հակառակորդը կլինի Հվ. Կորեայի ազգային թիմը:

H խումբ, Բելգիա – Ալժիր, 20:00
«Մինեյրան» մարզադաշտ, Բելու Օրիզոնտի
62.170 հանդիսական
Գլխավոր մրցավար՝ Մարկո Մորենո, Մեքսիկա


A խումբ, Բրազիլիա – Մեքսիկա, 23:00
«Կաստելան» մարզադաշտ, Ֆորտալեզա
63.903 հանդիսական
Գլխավոր մրցավար՝ Չունայտ Չաքիր, Թուրքիա

H խումբ, Բրազիլիա – Հվ. Կորեա, 02:00
«Պենտանալ» մարզադաշտ, Կուիաբա
42.968 հանդիսական
Գլխավոր մրցավար՝ Ֆաբիան Պիտանա, Արգենտինա

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել