Ամեն ոք կարիք ունի հանգստանալու: Լիարժեք թուլանալու և հանգստանալու ամենաարդյունավետ միջոցներից մեկը մերսումն է: Եթե ձեզ ձանձրացրել են սովորական մերսումները, ապա կարող եք օգտվել առավել էկզոտիկ որևէ մերսման տարբերակից: Իհարկե, այս մեթոդներից շատերը դեռ անհայտ են մեզ, սակայն հանգստյան օրերին եթե մեկնեք, օրինակ Չինաստան, Թայլանդ կամ Վենետիկ, ապա անպայման օգտագործեք մերսման որևէ էկզոտիկ տարբերակ:
Օձերով մերսում
Պատկերացրեք, որ ձեզ պետք է մերսեն պիթոնները: Ֆիլիպինների Սիբու կենդանաբանական այգում առաջարկում են անվճար մերսում պիթոնների օգնությամբ:
Մերսումը «կազմակերպում են» չորս հսկա բիրմացի պիթոններ՝ Միշելը, Ուլտերը, Ջեյը և Դանիելը, որոնց ընդհանուր քաշն է 250 կգ. : Գործընթացը սկսելուց առաջ պիթոններին կերակրում են: Բուն գործողությունը տևում է 10–15 րոպե: Մերսումից հետո դուք սավառնում եք թեթևության զգացումից: Միգուցե նաև վախի:
Կակտուսով մերսում
Դուք արդեն մտածեցիք, որ կակտուսով մերսումը շատ ցավոտ երևույթ է: Մեքսիկայի և Պունտա – Միկայի «Four Seasons» առողջարանային հանգստավայրերում ձեզ հակառակը կհամոզեն: Նախապես հեռացվում են բույսի վրայի փշերը և այս մերսումն օգնում է հարթեցնել մարմինը: Կակտուսի հեղուկը խառնում են տեկիլայի հետ և մերսում ձեր մարմինը: Գործողության արժեքն է 250 դոլար:
Մերսում խուտուտով
Մեզնից շատերի համար այնքան էլ ընդունելի չի լինի այս մերսման տարբերակը, սակայն Մադրիդի «CosquilleArteSpa» կենտրոնում գործածում են այս ձևը մարդու սթրեսը հանելու համար: Մասնագետները այս մերսումը կատարում են մատների ծայրերով կամ փետուրով:
Այս միտքը պատկանում է Իզաբել Այրեսին, ով հանդիսանում է խուտուտի մեծ սիրահար: Գործընթացը տեղի է ունենում շատ հարմարավետ սենյակում՝ հաճելի երաժշտության ներքո, որի արժեքն է 25 – 45 եվրո:
Շարունակությունն` այստեղ