Ջոնի Դեփն ու Էմբեր Հերդը որոշել են ամուսնանալ աշնանըLife.panorama.am-ը գրում է.

Աշխարհահռչակ հոլիվուդյան դերասաններ Ջոնի Դեփն ու Էմբեր Հերդը կամուսնանան սեպտեմբերից ոչ շուտ: Սիրահար զույգի այդ գաղտնիքը մամուլին պատմել է դերասանուհու հայրը՝ Դևիդը: Վերջինս մանրամասնել է, որ պատճառը ոչ թե այն է, որ Էմբերը հղի է և զույգը շտապում է օրինականացնել իրենց կապը, այլ այն պարզ պատճառով, որ նրանք չափազանց զբաղված են ամռանը նկարահանումներով և աշնանը կավարտեն իրենց աշխատանքը:

Էմբերի հայրը նշել է, որ միայն ամուսնությունից հետո իր աղջիկը կհղիանա և իրեն թոռ կպարգևի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել