Այն, որ երկար հեռուստացույց դիտելը վնասակար է, գիտնականները բազմիցս են փաստել:
Այս անգամ նրանք պարզել են, թե ինչի կարող է հանգեցնել հեռուստահաղորդումներով և ֆիլմերով տարվելը. հաղորդում է mirvam.org-ը: Հարվարդյան համալսարանի փորձագետների կատարած քննությունը ցույց է տվել, որ հեռուստացույց դիտելու յուրաքանչյուր երկու ժամը կարող է կրճատել կյանքի տևողությունը. այն 20%-ով մեծացնում է դիաբետի առաջացման ռիսկը, 15%-ով` սրտային հիվանդություների, 13%-ով` մահացու այլ հիվանդությունների:
Պրոֆեսոր Անդերս Գրոնտվենդը և Ֆրենկ Հուն պարզաբանել են, որ նստակյաց ապրելակերպն ու հեռուստացույցի առջև ուտելը կրճատում են կյանքի տևողությունը:
Հետազոտությունները պարզել են, որ եվրոպացիները, միջին հաշվով, 3 ժամ են ծախսում հեռուստացույցի առջև, ավստրալացիները՝ 4 ժամ, ամերիկացիները՝ 5 ժամ:
Փորձագետներն այս եզրակացությանն են հանգել 235 հազար մարդկանց շրջանում կատարված հարցման արդյունքում:
Աղբյուր
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=284057495108970&set=a.200665703448150.1073741832.185332971648090&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել