Ամուսնական հարաբերություններում միշտ էլ անխուսափելի են վեճերը, որոնք հանգեցնում են բաժանման: Բայց եթե Դուք սիրում եք Ձեր կողակցին,ապա անպայման պետք է նրան վերադարձնել: Իսկ ինչպե՞ս վերադարձնե՞լ նրան: Ահա մի քանի խորհուրդ մեր կողմից ձեզ:
1. Պետք է հանգստանաք և դատեք «սառը» գլխով,որպեսզի կարողանաք կայացնել ճիշտ որոշում:
2.Հանգստանալուց հետո հարկավոր է հետևել Ձեր տեսքին: Արեք այն ամենը, ինչը կվերադարձնի Ձեր ինքնավստահությունն ու Ձեզ թարմություն և գեղեցկություն կհաղորդի:
3.Ցուցադրական տառապանք, ոչ էլ չարության արտահայտություն հարկավոր չէ:
4.Եթե զգում եք, որ վիճակի չեք տիրապետել Ձեզ բանավոր շփման ժամանակ, ապա անցեք գրավոր խոսքի, շփվեք միմյանց հետ sms-ներով կամ սոցիալական ցանցերի միջոցով:
5.Եթե որոշել եք ասել սիրելիին այն մասին, որ ցանկանում եք վերադարձնել իրեն, իսկ նա բացասական պատասխան է տալիս, մի փորձեք պնդել Ձերը, խնդրել, աղաչել:
6. Լռությունից հետո անցեք գործի:
7. Խուսափեք նրան վերադարձնելու մասին ակնարկներ անելուց՝ մոտեցեք նրան որպես ընկերոջ: Նրան բարկացնելու կամ խանդ առաջացնելու համար չարժե նոր սիրավեպեր սկսել: Ամենակարևորը,միշտ պետք է հիշել,որ պետք է խնամված և գեղեցիկ տեսք ունենալ: Գնահատի՛ր նրան,մի համեմատիր ուրիշների հետ,նա յուրահատուկ է,որովհետև քոնն է,միշտ հիշի՛ր,որ նրա նմանը չկա և մենակ դու ունես: Գեղեցիկ է այն,ինչը սիրելի է,թանկ է այն, ինչը ամենամոտն է: Սիրեցե՛ք միմյանց:
Պատրաստեց` Վարդուհի Երանոսյանը.
Նյութի աղբյուր՝ http://www.glancejournal.com/2012/08/blog-post_5.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել