Emedia.am-ը գրում է.

Հալեպի Սեբիլ թաղամասում հունիսի 16-ին պայթած հրասանդի բեկորներիից հայուհի է զոհվել:

Ինչպես տեղեկացնում է Հալեպի լրատվական գրասենյակը, զոհվածը 1942թ. ծնված Սեդա Բասմաջյանն է: Նրա հուղարկավորության արարողությունը տեղի կունենա հունիսի 17-ին` Հայ Առաքելական ս. Աստվածածին եկեղեցում:

Վերջին երկու ամսվա ընթացքում Հալեպում տասնյակից ավելի հայեր են զոհվել և վիրավորվել: Մասնավորապես, հունիսի առաջին օրերից սկսած Հալեպում և հատկապես հայկական Նոր Գյուղ թաղամասում իրավիճակը կտրուկ վատթարացել է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել