«Հունիսի 9-ին Կիևի՝ մոտ 70 հազարանոց հայ համայնքը պատրաստվում է նոր ղեկավարի ընտրություններին: Երեկվա դրությամբ առաջադրվել էր 2 թեկնածու՝ Սամվել Խաչատուրովը և Նորիկ Գևորգյանը: Սակայն Ս. Խաչատուրովին հայ համայնքի քվեարկության հանձնաժողովը հեռացրել է թեկնածուների շարքից:
«Ժողովուրդ»-ը երեկ փորձեց պարզել, թե ինչն է եղել նման որոշման պատճառը, և ինչպես հայտնեցին հայ համայնքի ներկայացուցիչները. «Խաչատուրովը հայերեն չգիտի, նա զտարյուն հայ չէ, դրա համար էլ մենք չցանկացանք նրան տեսնել հայ համայնքի ղեկավարի պաշտոնում»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել