ԱՄՆ-ն սքանչելի վայր է, որն աչքի է ընկնում աննախադեպ բազմազանությամբ, հրաշալի բնությամբ ու անսահմանափակ հնարավորություններով: Ամերկացիները շատ են սիրում ազատություն: Իրենց ազատատենչությունն ապացուցելու համար նրանք Ազատության օրը հոթ-դոգ ուտելու մրցույթներ են անցկացնում: Չնայած այս բոլոր հրաշալի բաներին՝ Ամերիկան ամեն ինչում չէ, որ առաջատար է: Որքան էլ որ Ամերիկան հռչակվի ազատ մարդկանց երկիր, միևնույնն է, կան որոշ բնագավառներ, որոնցում եվրոպացիներն ամերիկացիներից առաջ են: Այս հոդվածը կարդալուց հետո Դուք կհամոզվեք, որ Ամերիկան Եվրոպայից սովորելու բան ունի:
1. Առողջապահություն
Եվրոպացիներ
Եվրոպան շատ ավելի արդյունավետ առողջապահական համակարգեր է առաջարկում, քան Ամերիկան: Ըստ Bloomberg-ի հետազոտություններից մեկի՝ լավագույն առողջապահական համակարգ ունեցող երկրների տասնյակի առաջին 4 հորիզոնականները զբաղեցնում են եվրոպական երկրները: Ամերիկան սովորելու շատ բան ունի Իսպանիայից, Իտալիայից, Շվեյցարիայից և Շվեդիայից:
Ամերիկացիներ
Հետազոտության շրջանակներում ներառված 48 ազգերի մեջ Ամերիկան գրավում է 46-րդ տեղը: Փաստորեն, այն միայն երկու երկրից՝ Սերբիայից և Բրազիլիայից է առաջ:
2. Պանիր
Եվրոպայում են արտադրվում այնպիսի հրաշալի պանիրներ, ինչպիսիք են գրույերը, պարմեզանը և ֆետան:
Այս դեղին ուտելի զանգվածը կոչվում է «Ամերիկյան պանիր»: Տարբերությունն ակնհայտ է:
3. Հասարակական տրանսպորտ
Մեծ քաղաքներում մետրոն ու ավտոբուսներն ամենատարածված փոխադրամիջոցներից են: ԱՄՆ-ում մի վայրից մյուսը տեղափոխվելու համար կարող է երեք օր անհրաժեշտ լինել, մինչդեռ Գերմանիայում միևնույն տարածությունը կարելի է շատ ավելի կարճ ժամանակահատվածում հատել ճեպընթաց գնացքով: 21-րդ դարն է վերջիվերջո:
Նյու Յորքի, Վաշինգտոնի կամ Չիկագոյի բնակիչները հասարակական տրանսպորտից դժգոհելու առիթ չունեն, իսկ ի՞նչ անեն մյուս քաղաքների բնակիչները, ովքեր անձնական մեքենա չունեն: Նրանք ստիպված են ժամերով սպասել, թե երբ ավտոբուսը կբարեհաճի ժամանել:
4. Երգի մրցույթներ
Եվրատեսիլ ամենամյա երգի մրցույթը հարստացնում է փոփ երաժշտության գանձարանը հիանալի (երբեմն նաև անտանելի) երգերով: Ազգային տարրերը, համալրվելով զվարճալի էլեմենտներով, ապահովում են այս ժամանցային շոուի հաջողությունը:
«American Idol»-ը ժամանակին իսկական բում առաջացրեց, սակայն մարդիկ ամենից շատ զվարճանում էին՝ դիտելով, թե որքան ահավոր էին լսումները:
5. Կյանքի միջին տևողություն
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2011 թ.-ի հետազոտության՝ Շվեյցարիան և Սան Մարինոն երկրորդ և երրորդ տեղերն են զբաղեցնում Ճապոնիայից հետո, որտեղ կյանքի միջին տևողությունը 83 տարի է: Բնակիչների երկարակեցության առումով առաջատար են նաև Իտալիան, Անդորրան և Շվեդիան, որտեղ կյանքի միջին տևողությունը կազմում է 82 տարի: Մի խոսքով, այս ցուցակում Ամերիկան զիջում է եվրոպական 24 երկրների:
Ամերիկան զբաղեցնում է 33-րդ հորիզոնականը՝ աննշան տարբերությամբ առաջ անցնելով Կուբայից:
6. Ֆուտբոլ
Եվրոպական ազգերը ֆուտբոլի աշխարհի 19 առաջնությունից 10-ում հաղթող են ճանաչվել: Այստեղ մեծ է Իտալիայի, Գերմանիայի և Իսպանիայի ներդրումը:
Ֆուտբոլի ասպարեզում Ամերիկան լավագույն արդյունքը գրանցել է 1930 թ.-ին՝ Աշխարհի առաջնությունում զբաղեցնելով երրորդ հորիզոնականը: 1950 թ.-ից ի վեր Ամերիկան 40 տարի զրկված էր առաջնությանը մասնակցելու իրավունքից:
7. Արձակուրդներ
Զարգացած երկրներում աշխատողները վճարվում են հանգսյան օրերի և արձակուրդների համար: Կարո՞ղ եք կռահել, թե որ երկրներում են ամենից շատ արձակուրդային ու հանգստյան օրերը: Դե իհարկե, եվրոպական: Ամենաշատ հանգստյան օրեր ունեցող երկրների ցուցակի առաջին յոթ հորիզոնականները զբաղեցնում են հենց եվրոպական երկրները: Ավստրիացիները ամեն տարի ոչ աշխատանքային 35 օրերի համար գումար են ստանում: Ոչ ոք չի քննադատում նրանց ծուլության համար:
Մինչդեռ Ամերիկան միակ զարգացած երկիրն է, որտեղ օրենքով չի սահմանվում արձակուրդային վճարել: Ստացվում է, որ այստեղ բոլոր արձակուրդները աշխատողների հաշվին են:
8. Շոկոլադ
«Բելգիական» բառը լսելուն պես մարդկանց մեծամասնության մտքով երեք բան է անցնում. գարեջուր, վաֆլի և Ժան-Կլոդ Վան Դամը: Այնուամենայնիվ, Բելգիան ամենից առաջ աչքի է ընկնում շոկոլադի արտադրության բարձր մակարդակով:
M&M կոնֆետները համեղ են, սակայն դրանք հազիվ թե մատուցվեն առաջնակարգ ռեստորաններում:
9. Քաղաքական սկանդալներ
Բեռլուսկոնիի անցկացրած խնջույքը մի շարք անախորժություններ ստեղծեց նրա համար: Այնուամենայնիվ, բազմաթիվ դեպքերում քաղաքական գործիչների արտաամուսնական կապերն այնքան էլ մեծ նշանակություն չեն ունենում ընտրողների համար: Դիտարկեք Ֆրանսիայի ներկայիս նախագահի և նրա ներկայիս զուգընկերուհու՝ Վալերի Թրիելվեյլերի օրինակը: Նախագահ Օլանի նախկին կինը՝ Սեգոլեն Ռոյալը, կարող էր նախագահ դառնալ 2007 թ.-ին, սակայն հաղթեց նրա մրցակից Նիկոլա Սարկոզին, ապա Թրիելվեյլերը տիրացավ Օլանի սիրուն:
Իսկ այժմ անդրադառնանք ամերիկացիներին: Մարկ Սենֆորդը հասարակության առաջ արտասվեց՝ զղջալով իր դավաճանության համար: Դրանից հետո այդ ողջ պատմությունն ավելի տխուր ու ավելի հետաքրքիր դարձավ:
10. Չափումներ
Եվրոպան օգտագործում է մետրական համակարգը: Հաջորդ բարձրագույն միավորը ստանալու համար պետք է ընդամենը թիվը բազմապատկել տասով:
Ամերիկացիներն ինչ չափման միավոր ասես չունեն. պիկա, ֆուրլոնգ, ֆատոմ (ծովային սաժեն), ծովային մղոն, ոտնաչափ, բուշել, հոգսհեդ: Մի խոսքով, ինչ չէինք լսել, լսեցինք:
11. Սեքսուալ ակցենտներ
Ինչպես է իսպանացի դերասանուհի Պենելոպե Քրուզը անգլերեն խոսում:
Ինչպես է Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգն իսպաներեն խոսում:
12. Վառելիքախնայող մեքենաներ
Եվրոպայում ոչ մեկը չի ծիծաղում փոքրիկ մեքենա վարող մարդկանց վրա: Ո՞վ պետք է ծիծաղի, եթե գրեթե բոլորն էլ այդպիսի մեքենաներ են վարում:
Ահա թե ինչպիսին է իրավիճակն ամերիկյան կայանատեղիներում: Գազի հերն անիծող գործնական սպորտային ավտոմեքենան կայանված է նպարեղենի խանութի մոտակայքում: Դե իհարկե, ուրիշ էլ ինչո՞վ կարելի է կաթ ու սննդամթերք տեղափոխել, եթե ոչ այս զռլամա մեքենայով:
13. Մերկություն մեդիայում
Եվրոպայում սա առանձնապես արտասովոր բան չէ:
15 տարեկանից բարձր ցանկացած մարդ գիտի Ջանեթ Ջեքսոնի և Ջասթին Թիմբերլեյքի միջև տեղի ունեցած հայտնի միջադեպի մասին:
14. Դղյակներ
Եվրոպայի դղյակները անցած-գնացած տարիների կառույցներ են: Դրանցից մի քանիսը կառուցվել են ավելի վաղ, քան Կոլումբոսը հայտնաբերել է Ամերիկան: Այդ դղյակների մի մասն ավելի էժան են, քան Նյու Յորքում վաճառվող բնակարանները:
Մոխրոտիկի դղյակը Ամերիկայի թերևս ամենահայտնի դղյակն է: Այնտեղ մտնելու համար 92 դոլար է պետք վճարել:
15. Ժամանց
Երկարատև ճաշ փարիզյան սրճարանում, սիեստա իսպանական արևի տակ կամ գինու ըմբոշխնում իտալական տեռասայի վրա: Ինչ խոսք, եվրոպացիները գիտեն, թե ինչպես ժամանակ անցկացնել: Բազում եվրոպացիներ աշխատում են ապրելու համար, մինչդեռ բազում ամերիկացիներ ապրում են աշխատելու համար:
Թվում է, թե ամերկացիները մշտապես շտապում են: Նրանք պետք է հասցնեն գնել XL չափի հարմարավետ տաբատներ, իսկ եթե նրանք 10 րոպեում չպատասխանեն իրենց հաղորդագրություններին, Աստված գիտե, թե ինչ կանեն նրանց գործընկերները: