Lragir.am-ը գրում է.
Ամերիկացի երկրաֆիզիկոսները հայտնաբերել են, որ Երկրի մանտիայում ջրի մեծ պաշարներ կան: Գիտնականների հետազոտությունը տպագրվել է Science ամսագրում, իսկ կրճատ տարբերակը ներկայացված է New Scientist կայքում:
Ջուրը հայտնաբերվել է ավելի քան 700 կմ խորության վրա: Հայտնաբերված ջրի ծավալները գերազանցում են համաշխարհային օվկիանոսի ջրի պաշարներին: Հետազոտողներն ավելի քան 500 երկրաշարժ են ուսումնասիրել: Սեյսմիկ տատանումների բնույթը և շարունակականությունը վկայում են այն մասին, որ ապարները հագեցած են ջրով:
Գիտնականների բացահայտումը հաստատում է, որ ջուրը հայտնվել է Երկրի ձևավորման վաղ փուլերում, այլ ոչ թե, ինչպես նախկինում էր ենթադրվում, ասուպների ռմբակոծության արդյունքում, որոնք տիեզերքից իրենց հետ ջրի մոլեկուլներ են բերել:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/society/view/100566
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



