Ռոբերտը կոչ էր անում, որ բոլորը տեսնեն, թե որն է պաշտպանություն չունենալը, ու մատնանշում էր Իսպանիային: Խնդրում եմ, եկեք ֆուտորիստական համեմատություններով չզբաղվենք ու մեղավորներ չփնտրենք կամ ուրիշի պարտության արդյունքում մեր պարտությունը չմեղմենք: Մեծ հաշվով, ինձ բացի իմ հավաքականի խաղից, ուրիշ հավաքականի խաղ չի հետաքրքրում: Իտալիայի հավաքականը կարող է 10:0 պարտվել, բայց դրանից մեր պարտությունը ոչ մի տեղ չի կորում ու մեր պաշտպանությունը չի ամրանում, լավ կլինի, որ ոչ թե համեմատվենք ինչ-որ հավաքականի հետ, այլ փորձենք հաջորդ անգամ Գերմանիային ծնկի բերել՝ թեկուզ 1:0 հաշվով, իսկ դրա համար կենտրոնանալ ու աշխատել է պետք:

Այսպես թե այնպես, ես իմ հավաքականին եմ երկրպագելու, բայց ինձ հաճելի կլինի, որ Խավին ասի. «Ես ուզում եմ, որ մեր հավաքականը Հայաստանի հավաքականի նման պաշտպանություն ունենա»,-ոչ թե ասի. «Լավ մի նեղվեք, տղերք, Հայերը 6:1 են կրվել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել