Yerevannews.am-ը գրում է.
Շաբաթ օրը՝ ամսի 14-ին, ակցիա է տեղի ունեցել Ուկրաինայում ՌԴ դեսպանատան մոտ։ Ցուցարարները բողոքում էին Լուգանսկի շրջանում ուկրաինացի զինվորականների մահվան առնչությամբ։ Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են, որ ի սկզբանե պիկետը խաղաղ բնույթ է կրել, սակայն իրավիճակը լարվել է երեկոյան ժամին։ Ցուցարարները պոկել են ՌԴ-ի պետական դրոշը, քարգոծել և ավիրել շենքը, ինչպես նաև ջարդել են դեսպանատանը պատկանող մեքենաները։
Նյութի աղբյուր՝ http://yerevannews.am/?p=24009&l=am%2F
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել