2004թ. Աֆինների օլիմպիական խաղերից հետո, երբ մեր հավաքականը ոչ մի հատ մեդալ չվաստակեց, Գ.Ծառուկայնը (էս պահը լավ հիշեք, սենց բան կյանքում առաջին անգամ եմ անում...:), ընտրվեց օլիմպիական կոմիտեի նախագահ և մինչ օրս զբաղեցնում է այդ պաշտոնը:
Այս ժամանակահատվածում տեղի էն ունեցել 2006 Տուրին(ձմեռ), 2008 Պեկին(ամառ), 2010 Վանկուվեր(ձմեռ) և այս տարվա 2012 Լոնդոնի(ամառ) օլիմպիական խաղերը, Լոնդոնյան խաղերը դեռ չեն ավարտվել ու եթե ավարտվում են 3 հատ ԲՈՒԲԼԻԿՈՎ, ուրեմն այս 4 օլիմպիական խաղերի ընթացքում, մեր հավաքականը ընդհանուր առմամբ վաստակել է 6 բրոնզե մեդալ, այն էլ բոլորը 2008թ Պեկինում:
Եզրակացությունը մեկն է, այս խաղերի ավարտից հետո պետք է տեղի ունենա կամ ինքնակամ հրաժարական կամ ՀՕԿ արտահերթ նիստ (ըստ կանոնադրության ՀՕԿ անդամները ավելի լավ կիմանան, թե ինչ պիտի տեղի ունենա) և նոր ՀՕԿ Նախագահի ընտրթություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: