Gazeta.am-ը գրում է.
Հունիսի 11-ին ԱՊՀ երկրների երիտասարդական կազմակերպության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի հրավերով Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբում հյուրընկալած «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիդրի Կիսելյովի խոսքերն իրական փոթորիկ առաջացրեցին հայկական որոշ քաղաքական և հասարակական շրջանակններում, ովքեր կարծիքներ հայտնեցին, նույնիսկ համոզված եմ, որ տեղյակ չլինելով անգամ, թե ինչ են խոսել և ինչ քննարկում է ընթացել ակումբում:
Մեջբերում եմ Դ.Կիսիլյովի խոսքերից միայն մեկ հատված. «Եվրասիական մոդելը, դա բազմաբևեռ աշխարհի մոդել է, որտեղ Հայաստանը կմնա հայերին, Չինաստանը՝ չինացիներին, որի ժամանակ ոչ ոք ոչ մեկին չի պարտադրի որևէ սոցիալական մոդել, ինչպես ամերիկացիներն են պարտադրում իրենցը»: Այս մասին նա հայտարարեց՝ հաշվի առնելով Հայաստանի անդամակցության հայտը ՄՄ-ին և ԵՏՄ-ին, իսկ, թե ինչ վատ բան է ասում և ցանկանում նա , դատեք ինքներդ:
Բնականաբար այն հետաքրքրությունը, որ առաջացավ նրա անձի շուրջ և «հայրենասիրական» այդ պոռթկումի համար, կարծում եմ՝ կարիք կա ևս մեկ անգամ Կիսիլյովին հրավիրելու Հայաստան ու այս անգամ հատուկ հանդիպում կազմակերպել միայն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ովքեր իրենց ռուսաստանյան կոլեգայի հետ միասին կունենան անկեղծ զրույց և շատ հարցեր կստանան իրենց պատասխանները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



