
Միխայիլ Շումախերի մենեջեր Սաբին Քեմը հաստատել է, այն լուրը, որ Ֆորմուլա 1-ի 7-ակի չեմպիոնը դուրս է եկել կոմայից և արդեն դուրս գրվել հիվանդանոցից:
45-ամյա գերմանացի սպորտսմենը կշարունակի իր վերականգնողական բուժումը, սակայն թե որտեղ, դեռևս չի հրապարակվել:
Հիշեցնենք, որ Շումախերը կոմայի մեջ էր հայտնվել Ալպերում՝ դեկտեմբերի 29-ին` դահուկասահքի ժամանակ ստացած գլխի վնասվածքի հետևանքով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



