Araratnews.am-ը գրում է.
Ընկերության ռիսկերը, ֆինանսական վնասները չի կարելի բարդել քաղաքացու վրա: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանըˋ անդրադառնալով էլեկտրաէներգիայի՝ 4 դրամով թանկացմանը:
«4 դրամ թանկացումը նախաձեռնել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Եթե անցած տարի 8 դրամ թանկացավˋ հիմնավորելով այն, որ գազի գինը սահմանին թանկանում է, ապա հիմա պատճառն այն է, որ ՀԷՑ-ն ունի 20 միլիարդ դրամի դրամական ճեղքվածք: Այսինքն մենք ունենք հիմա 40 տոկոս էլեկտրաէներգիայի սակագնի թանկացում»,-ասում է Մելքումյանը:
Պատգամավորը նշում է, որ ՀԷՑ-ի ֆինանսական ճեղքվածքը պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ Մեծամորի ատոմակայանը անցյալ տարի 24 օրվա փոխարեն լրացուցիչ 88 օր պլանային անջատման է կանգնել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



