Ինքնավստահությունը հմտություն է, որը կարելի է սովորել՝ ինչպես և ցանկացած այլ բան: Եթե քեզ անընդհատ տանջում է սեփական ուժերի հանդեպ թերահավատությունը, ապա այս ոգեշնչող բառերը քեզ կօգնեն ընդունել ինքդ քեզ այնպիսին, ինչպիսին՝ կաս, ու առաջ շարժվել:


Դու երբեք ոչ ոքի հավանությանը չես արժանանա, եթե մուրաս այն: Երբ քո արժանիքներով ինքնավստահորեն կանգնում ես, հարգանքը հաջորդում է: ~ Մենդի Հեյլ

Ինքնավստահ մարդիկ չեն փոխի իրենք իրենց միայն նրա համար, որ ինչ-որ մեկի կաղապարների մեջ տեղավորվեն: Նրանք հասկանում են, որ մարդկանց գոհացնելն անօգուտ բան է, որովհետև երբեք հնարավոր չէ ինչ-որ մեկին գոհացնել, քանի որ միշտ էլ քեզնից ինչ-որ բան կպահանջեն:

Մի վախեցիր քո վախերից: Դրանք քեզ վախեցնելու համար չեն, այլ ցույց տալու համար, որ այն, ինչ պետք է անես, ջանքերիդ արժանի է:  ~ Ս. Ջոյբել Ս.

Ինքնավստահ մարդիկ չեն վախենում իրենց վախերին դեմ դուրս գալուց: Նրանք ձգտում են դուրս գալ հարմարավետության գոտուց, որովհետև իրական վերափոխումը չի կարող տեղի ունենալ առանց ինքդ քեզ առաջ մղելու ցանկության:

Գեղեցկությունը քո մաշկի մեջ հարմարավետ զգալն է: Այն ինքդ քեզ ճանաչելն ու ընդունելն է այնպիսին, ինչպիսին որ կաս: ~ Էլեն Դեջեներես

Ինքնավստահ մարդիկ իրենց չեն համեմատում մյուսների հետ: Նրանք ընդունում են իրենց մարմինն ու իրական անհատականությունը, ինչպիսին այն կա՝ առանց արդարանալու:

Դու չէիր անհանգստանա, թե ինչ են մյուսները մտածում քո մասին, եթե իմանայիր, թե որքան հազվադեպ են նրանք դա անում: ~ Էլիանոր Ռուզվելտ

Ինքնավստահ մարդկանց չի հուզում մյուսների կարծիքը: Նրանք գիտեն, որ հիմարություն է ինքնաթերագնահատելը այն դեպքում, երբ շատ մարդիկ զբաղված են իրենց սեփական խնդիրների մասին մտածելով, ու դուք նրանց ամենևին էլ չեք հուզում:

Մի ծախիր էներգիադ՝ փորձելով փոխել կարծիքները: Արա ինչ պետք է անես, մի մտածիր, թե ինչ կմտածեն քո մասին: Թինա Ֆեյ

Ինքնավստահ մարդիկ չեն կեղծում իրենց բառերը՝ միայն նրա համար, որ ինչ-որ մեկը կարող է նեղանալ: Նրանք իրենց կարծիքները ներկայացնում են առանց դրանք «ֆիլտրելու», որովհետև նրանք գիտեն, որ ավելի լավ է մի քանի ընկեր ունենալ, ովքեր կընդունեն նրան այնպիսին, ինչպիսին նա կա, քան բազմաթիվ ընկերներ ունենալ, որոնք չեն կարողանա ճշմարտությունը տանել:

Հաջողության հաճախ հասնում են նրանք, ովքեր չգիտեն, որ ձախողումը անխուսափելի է: ~ Կոկո Շանել

Ինքնավստահ մարդիկ չեն հավատում, որ «ձախողումը» սարսափելի մի բան է, որից պետք է խուսափել: Նրանք ոգևորվում են իրենք իրենց` հիշեցնելով, որ այս սխալները ոչ այլ ինչ են, քան սովորելու հնարավորություն:

Ինչ-որ ուրիշ մեկը լինել ցանկանալը այն մարդու վատնումն է, ով կաս: Մերիլին Մոնրո

Ինքնավստահ մարդիկ չեն հավատում հերոսների երկրպագելուն: Նրանք կարող են դրական օրինակ ունենալ, ում կցանկանան նմանվել, սովորել, սակայն երբեք չեն ցանկանա կրկնօրինակել նրանց:

Կրեատիվության ամենավատ թշնամին սեփական ուժերի վրա կասկածն է: Սիլվիա Փլաթ

Ինքնավստահ մարդիկ շատ բանի չեն կարող հասնել, եթե չհավատան սեփական ուժերին: Նրանք ազատվում են իրենց բացասական այն մտքերից, որոնք խանգարում են առաջ շարժվել:

Դու չես կարող լեռներ շարժել նրանց շշնջալով: Փինք

Ինքնավստահ մարդիկ չեն լռում, երբ նրանք անարդարություն են տեսնում աշխարհում: Նրանք ուշադրություն են դարձնում  այնպիսի խնդիրներին, որոնք հուզում են նրանց ու բարձրաձայնում դրանց մասին:

Երբեք մի աղոտացրու փայլդ՝ ինչ-որ մեկի համար: ~ Տաիրա Բենքս

Ինքնավստահ մարդիկ թույլ չեն տալիս, որ բացասական մարդիկ խլեն իրենց էներգիան, որովհետև նրանք գիտեն՝ իրենք արժանի են երջանիկ ու լիարժեք կյանք ունենալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել