Այս գրառումը նվիրված է այն մարդկանց, ովքեր ժամանակին ունեցել են իրենց շանսը, բայց չեն օգտվել նման հնարավորությունից: Ահա նրանց սխալների մասին փաստեր, որը ևս մեկ անգամ կապացուցի՝ ուղղակի ավելի լավ է փոշմանել արածի, քան չարածի համար: Այստեղ ցանկանում եմ մեջբերել ԱՄՆ-ի նախագահներից մեկի՝ Դուայթ Էյզենհաուերի ռազմավարությունից մի հատված.
-Ինչ էլ լինի, մենք հարձակվելու ենք:
1. HP-ի ղեկավարությունը Սթիվ Վոզնյակին ավելի քան 5 անգամ մերժում է.
1970-ականների Սթիվ Վոզնյակն աշխատում էր Hewlett-Packard-ում և աշխատանքից ազատ ժամանակ ունենալու դեպքում անընդհատ զբաղվում էր համակարգիչների հավաքմամբ: Եվ արդյունքում ստանում է Apple I համակարգիչը: Վոզնիակը 5 անգամ դիմում է HP-ի ղեկավարությանը, որպեսզի այդ համակարգիչն արտադրեն, բայց HP-ի ղեկավար Ջոն Յանգը բոլոր դիմումներին մերժումով է պատասխանում: Արդյունքում Վոզը միանում է Ջոբսին ու …
2. Decca Records-ը մերժում է Բիթլզին.
_Մեզ դուր չի գալիս, թե ինչպես եք Դուք հնչում: Կիթառի դարն արդեն անցել է:
Ահա այսպես է մերժում 1962 թվականին Decca Records ձայնագրման ստուդիան Բիթլզի պրոդյուսերին:
3. Ջո Գրինը լսում է հորը և ասում է «Ոչ» Մարկ Ցուկերբերգին.
Ցուկերբերգի ուսանողական սենյակի հարևանը (նկարը վերևում) նույնպես մասնակցում էր Մարկի նախնական ուսումնասիրություններին։ Հարվարդում սովորելու տարիներին նրանք միասին ստեղծել էին Facemash֊-ը, որի պատճառով էլ համալսարանի ղեկավարության հետ սկսվում են խնդիրներ։ Այդ ժամանակ էլ Ցուկերբերգը խնդրում է, որպեսզի Գրինն իրեն օգնի Ֆեյսբուքի մշակման հարցում։ Սակայն Ջոյի հայրը դեմ է լինում և վերջինս հրաժարվում է Մարկի հետ համագործակցելուց։ Եթե այդ օրերին Գրինը միանար Ցուկերբերգին, ապա այսօր կունենար մոտ 7 մլրդ դոլար գումար։
4. Western Union-ը մերժում է ձեռք բերել հեռախոսային առաջին ընկերությունը.
_Ու՞մ են պետք այդ էլեկտրական խաղալիքները,_Ալեքսանդր Բելլին զայրացած պատասխանում է Western Union-ի նախագահ Ուիլյամ Օռտոնը, երբ վերջինս ցանկանում էր իր հեռախոսային ընկերությունը վաճառել Western Union-ին:
5. Battery Ventures ը հրաժարվում է ֆինանսավորել Facebook-ը.
Ֆեյսբուքը ծնվել է Ցուկերբերգի սենյակում` Հարվարդի հանրակացարաններից մեկում։ Երբ Battery Ventures-ի ղեկավարությունն իմանում է Ֆեյսբուքի ծագման մասին, միանգամից հրաժարվում է ներդրումներից: Battery Ventures-ի աշխատակիցներից մեկը՝ Սքոթ Տոբինն, անգամ ասել է.
_Ֆեյսբուքն ամենամեծ ձուկն է եղել, որը ես տեսել եմ աշխարհում, բայց մեր ցանցից գցեցինք…
6. Bessemer Venture Partners-ի ղեկավար Դևիդ Կոուենը միշտ փախչում էր Google-ի հետ հանդիպումներից.
Մի քանի տարի առաջ ներդրումային Bessemer Venture Partners ընկերությունը ներկայացրել էր այն ընկերությունների ցանկը, որտեղ իրենք կարող էին ներդրում կատարել, բայց չէին արել:
Կոուենի դասընկերուհին այն կինն էր, ով Սերգեյ Բրինին ու Լարրի Փեյջին վարձով տվել էր իր ավտոտնակը: Ամեն կերպ Սյուզան Վոյձիտսկին ցանկանում էր ծանոթացնել երիտասարդներին ու Կոուենին:
Սակայն Կոուենն ամեն անգամ հրաժարվում էր տղաների հետ ծանոթությունից ու արդյունքում մի օր խոստովանում է.
_Ես ուղղակի չէի կարող պատկերացնել, որ այդ երիտասարդները կարող էին…:
7. Վենչուրային ներդրող Ջեյմս Ալտուչերը մերժում է Google-֊ին՝ պատճառաբանելով, որ անիմաստ գործարք է՝
Ջեյմս Ալտուչերը նույնպես վենչուրային ներդրող էր, ով հրաժարվում է ֆինանսավորել Google-ը՝ անվանելով, որ դա կլինի իր ամենամեծ սխալը՝ ներդնել անորոշության մեջ: Բայց Ալտուչերի գործընկերը քանի-քանի անգամ է փորձել համոզել, որ գոնե 20% բաժնետոմս գնեն, բայց լսել է հետևյալ պատասխանը.
_Փնտրող համակա՞րգ, իսկապե՞ս, գիտե՞ս, թե հիմա ինչ գին ունեն Excite-ի բաժնետոմսերը, ուղղակի զրո են: Իսկ դու ինձ առաջարկում ես անորոշության մեջ ներդրում կատարել, այն էլ 20%, երբեք:
Արդյունքում Ալտուչերի գործընկերը Սերգեյ Բրինին պատասխանում է, որ նման գործարքն իրենց համար շահավետ չէ:
8. Նոլան Բուշնելը կարող էր դառնալ Apple-ի բաժնետեր
Atari ընկերության հիմնադիր Նոլան Բուշնելը հրաժարվում է Apple-ում ներդնել 50.000 դոլար, քանի որ իր աշխատակիցը՝ Սթիվ Ջոբսը, նման առաջարկով ներկայացել էր Բուշնելին: Եթե Բուշնելը համաձայնվեր, ապա այսօր կունենար ամբողջ Apple-ի 1/3-րդ մասը:
9. Michigan Savings Bank-ի նախագահը մերժում է Հենրի Ֆորդին.
Ձին մշտապես ծառայել է մարդկանց, իսկ ահա մեքենան ուղղակի հոբբի է: Այսպես է պատասխանում Michigan Savings Bank-ի նախագահը 1903 թվականին, երբ Հենրի Ֆորդը դիմել էր Ford Motor Co.-ում ներդրում կատարելու համար:
Հ.Գ. Մի կորցրեք Ձեր շանսը, միգուցե հենց այդ պահերն են Ձեր կյանքում վճռորոշ: