Դպրոցը ավարտել եմ ուղիղ 10 տարի առաջ: Հիշում եմ՝ այդ տարիներին թե մեր դասարանի աղջիկները, թե առհասարակ այդ տարիքի այլ աղջիկները ինչպիսին էին, ինչպես էին հագնվում, ինչպես էին հետևում իրենց և այլն ... Երբ համեմատում եմ այսօրվա հետ, սարերի ու ձորերի տարբերություն կա: Այսօր տեսնում եմ ավարտական դասարանների աղջիկներին. նրանցից շատերը մի տեսակ շուտ մեծացած, գեր խնամված, շատ անգամ համարձակ հագնված ու նույնպիսի պահվածքով: Համեմատում եմ 10 տարի առաջվա հետ, նորից անհամեմատելի է: Մի տեսակ մտահոգիչ է ախր ... Շատ անգամ է եղել, երբ արտասահմանում ծանոթացել եմ աղջիկների հետ, մտածել եմ հասակակիցներ ենք: Բայց արդեն շատ ուշ է պարզվել, որ իրականում նրանցից շատերը դեռ սովորելիս են եղել դպրոցում, այն դեպքում, երբ արտաքինից և պահվածքից ոչինչ դա չի հուշել ... Հիմա նույնի վտանգը արդեն Հայաստանում է, երբ դպրոցահասակ երեխան ունի լրիվ հասուն աղջկա տեսք, համարձակ պահելաձև և այլն այդ իմաստով ... Հիմա հարց է առաջանում մոտս. ինչու՞ այդպես դարձավ, և արդյո՞ք դա ճիշտ է ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=660997527303391&set=a.161610413908774.39666.100001794488089&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել