Անտանելի վատ Հեքիաթ՝ Ոչնչացվող հիասքանչ երկրի, փախնող ժողովրդի, Աղբի վրա իջնող Ճանճերի մասին 

Մի գեղեցիկ երկիր է լինում, որ երկար տարիներ անցնելուց հետո, հրաշքով, վերջապես մի հարմար պահի, մի փոքր տարածքի վրա անկախանում է:
Էս երկրում որոշում են ավելի ուժեղ երկրից տարածք ազատագրել, միացնել, մի փոքր ավելի մեծացնել իրենց երբեմնի ավելի մեծ երկիրը, քանի որ այդտեղ էլ են իրենց ազգակիցներից դեռ մնացած լինում, եւ որտեղից եկել բողոքել էին, որ իրենց բռնաբարում են:  Եւ այդտեղ գտնվող ազգակիցներից, վաղուց սեփական ազգը ատող անասուններ էին պատրաստելիս լինում ու նրանց հետ միասին բռնաբարում:
Ազատագրելուց հետո, այդտեղից, մարգարիտների մեջից մի քանի շուն են բերում, եւ ասում, որպես խորհրդանիշ այս շներին պալատներում ամենաբարձր պաշտոնները պետք է տրվի: Իսկ էս շները կապը կտրում են, հարձակում տերերին հոշոտում,  բռնազավթում երկիրը ու նոր տերեր գտնում:  Ու շները նոր շներ են բերում, որ կուշտ ու ապահով  զգան: Այդպիսով շատ շներ գտնում են իրար միանում եւ իրենց ուժեղ, կուշտ ու ապահով զգում:

 Նրանք ամեն ինչ պղծում են, օտարների հետ միասին թալանում, լափում, ծախում,  լափում ու լափում, կեղտոտում, ու ամբողջ երկրով մեկ իրենց գարշահոտությունն է տարածվում Եւ երկիրը թշվառության է մատնվում: Իսկ  շունը իր կեղտը ոչ ինքը կարող է մաքրել, ոչ էլ թույլ են տալիս երկրի քաղաքացիները մաքրեն, այլ միայն  ճանճերին քշել Եւ գարշահոտությունից բնակիչներից շատերը փախնում են իրենց հիասքանչ երկրից: Շատերն էլ հնարավորություն չունեն փախնել եւ հույսով են ապրում: Ոմանք երկրում ասում են մենք գիտենք ոնց մաքրել աղբը, եկեք մեր հետեւից, բայց խաբում են, դավաճանում,  գնում  են շների հետ բանակցելու, մոռանում իրենց ազգը եւ որ անասուն չէին:
Գարշահոտության  պատճառով,  երկրում բոլորը անասունի կեղտի վրա իջած ճանճերին են ստիպված քշում, իսկ շների մոտ ծառայողները ասում են նորմալ է, վախենալով սոված չմնան եւ փախնելու հնարավորություն ունենան:

Շարունակելի

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել