Tert.am-ը գրում է.
Ռեժիսոր, Երևանի ավագանու անդամ Միքայել Դովլաթյանը Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ իրեն դուր են գալիս Երևանում կատարվող փոփոխությունները։
Նա մասնակցում էր Լենինգրադյան ավտոմայրուղու հանդիսավոր բացման արարողությանը և նշեց, որ նման նախագծերը Երևան քաղաքին շատ են պետք. «Ո´չ միայն այն պատճառով, որ բեռնաթափում են Կենտրոնը, այլ նաև՝ այն պատճառով, որ որպես կենդանի օրգանիզմ՝ քաղաքն ունի իր արյունատար անոթները. սա էլ մի անոթ է, որ քաղաքի շնչառությունը լավ լինի»։
Հարցին՝ ինչպե՞ս կարելի է քաղաքին շնչառություն հաղորդել կանաչ այգիների հատման հաշվին, քանի որ Դալմայի այգու մի հատվածն օգտագործվել է մայրուղու կառուցման համար, ավագանու անդամը նշեց, որ նման նախագծերի համար պետք է ընկալել, որ ուրիշ ելք չկար, և պետք է ծառերը հատվեին։
«Եթե ճանապարհ է գցվել, չի կարող այլ կերպ լինել, այդ հետաքրքրությունների բախումը պետք է լինի, դուք խոսեք այն մասին, որ ծառեր տնկվեն, այսինքն՝ անպայման չէ, որ այն ծառերի տեղում, որոնք կտրվել են, ուրիշ տեղ պետք է անպայման տնկվեն»,-նշեց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



