ArmnewsTV.am-ը գրում է.

ԱԻՄ-ական վերափոխված հիմնով սկսվեց ԱԻՄ-ի ոչ թե համագումարն, այլ համահավաքը: Կանգնեցին, երգեցին, նստեցին, հետո նորից կանգ առ, հիմա էլ աղոթք, հետո նորից նույնը, այս անգամ էլ Ստալինի ռեպռեսիաներից տուժածների հիշատակին մեկ րոպե լռություն:

Համահավաքի մեկնակետը կրկին ռուսական իմպերիալիզմի դեմ էր: Եվրասիական տնտեսական միությունը հայերի համար չէ: Հայաստանը ընտրել է եվրոպական ճանապարհը` ասում է Հայրիկյանը: Մաքսայինում Հայաստանը տեղ չունի, քանի որ ԵԽԽՎ, Եվրոպական խորհրդարանի անդամ է ու արդեն 6 տարի գնում է եվրաարժեքների ետևից: Ընդդիմադիր քաղաքական ուժերն էլ լռում են, բայց ժամանակին իրենց եվրոպայից եվրոպամետ էին ձևացնում:

100-րդ տարելիցին ընդառաջ Ցեղասպանության ճանաչման մասին խոսելը արդեն ակտուալ չէ, այժմ պետք է պահանջել հետևանքների վերացում` նկատում է Հայրիկյանը: Հաշվարկել են` առնվազն 20 միլիոն մարդ կծնվեր, եթե չլիներ Ցեղասպանությունը, հողերի վերադարձն էլ քննարկման հարց չէ, պատմական արդարության խնդիր է:

Ներքաղաքական գլխավոր հարցը` Սահմանադրության բարեփոխումն է: Հայրիկյանը կողմ է բարեփոխմանը, դեմ է` փոփոխման ներկայացված նախագծին: Նեղացել է: Իրեն չեն կանչում քննարկումներին, թեև ինքը ժամանակին նախաձեռնողներից մեկն է եղել: Իրենց մոդելը բացարձակ ժողովրդավարությունն է: Ներկայացված մոդելը, ըստ ԱԻՄ առաջնորդի, երկու անգամ կրճատում է ժողովրդավարությունը:

Հայրիկյանի ներկայացրած բոլոր թեզերն արժանացան 101 պատվիրակների միաձայն համաձայնությանը: ԱԻՄ-ը հայտարարեց, որ պատրաստ է գործակցել նրանց հետ, ովքեր կողմ կլինեն այս երեք սկզբունքային հարցերում:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել