Ոտնահարված է ազատ տեղաշարժվելու և հանրային կանաչ տարածքում գտնվելու մեր իրավունքը: Ոստիկանները իրենց մարմիններով պաշտպանում են "աշխատավոր" իրավունքները` ապահովելով ապօրինի շինաշխատանքների ընթացքը: Հիշեցնենք, որ մինչ օրս տարածքում հրապարակված չէ շինարարության թույլտվությունը, ՃՀԱ-ն, շին.իրականացնող կազմակերպության տվյալները և ժամկետները ներկայացնող ցուցանակ: Հանրային լսումներ չեն իրականացվել: Քաղաքապետը անպատասխան է թողել քաղաքացիների ներկայացրած մասնագիտական հարցադրումները` խուսափելով հարցը օրինականության դաշտում դիտարկելուց և այդ կերպ նպաստելով իր կանաչ իմիջի վերջնական սևացմանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել