Ամեն տարի ավելանում է դիետայի անցնող աստեղերի քանակը: Այս երևույթը նոր չէ և բոլորն էլ տեղյակ են դրանից, այդ թվում նաև հասարակ քաղաքացիները: Անգամ Լորդ Բայրոնն է դիետա պահել, իսկ հիմա մեծ թվով դերասաններ, հաղորդավարուհիներ և այլ հայտնի դեմքեր փորձում են հետևել դիետայի խիստ կանոններին:
Իտալացի լոուսանկարիչ Ֆեն Բաննինոն դիետաների բաղադրիչներից ստեղծել է գեղեցիկ և անսովոր նատյուրմորտներ և անվանել է իր աշխատանքը՝ «Still Diet»: Ֆոտոշարքի մեջ կհանդիպեք ինչպես դերասանների, այնպես էլ պատմական դեմքերի:
Բեյոնսե Նոուլզ.
Թխկու սիրոպ, լիմոնի հյութ, կայենյան պղպեղ, բուսական լուծողական թեյ, աղ: Զարմանալի չէ, որ այս տեսակ մաքրող դիետայի ժամանակ երգչուհուն հարկավոր կլինի մեծ քանակությամց զուգարանի թուղթ: «Dreamgirls» մյուզիկլի համար հենց այս դիետայի շնորհիվ երգչուհին սևամորթ երգչուհու դերակատարման համար նիհարեց 12 կիլոգրամ:
Գվինետ Պելտրոու.
Բրոկոլի, գազար, սոխ, ընկույզով և ոսպով պաշտետ, սիսեռ կամ լիմոնով ջուր: Երկար տարիներ դերասանուհին հանդիսանում է բուսակեր և խիստ դիետա է պահպանում, զարմանալի չէ, որ նրա սեղանին այսքան շատ բանջարեղեններ կան: Սլացիկ Գվինետը չորս գիրք է գրել առողջ սննդակարգի մասին և վարում է Goop բլոգը:
Սայմոն Կոուել.
լակ, լառամիրգ, խաղող, անանաս, հապալաս, ավոկադո, նարինջ և մանգո, ամբողջը կոկտեյլի տեքով: Կաթ և վիտամիններ լոգանքի համար: Սայմոնը անգլիական հաղորդավար է, պրոդյուսեր, նորաձևության շոուների մասնակից և 59 – ամյա այս տղամարդը հիանալի տեսք ունի: Գուցե նրա անթերի տեսքի գաղտնիքը հենց իր դիետայի մեջ է՝ հարուստ էկզոտիկ մրգերով և հատապտուղներով, որոնք վիտամինների մեծ պաշար են պարունակում իրենց մեջ: Ժամանակին Կլեոպատրան էր լոգանք ընդունում կաթի մեջ:
Շարունակությունն՝ այստեղ