
1. Մի երկրի մեջ ծնվել, ուրիշ երկրում ապրել, տարբեր երկրներում մեռնել և չորորդ տեղում թաղվել:
2. Բազմաթիվ լեզուներով խոսել, սակայն որևէ մեկը կատարյալ չգիտենալ՝ մանավանդ հայերենը:
3. Անաստված լինելու պարագայում՝ եկեղեցի հաճախել, կրոնական արարողություններին հետևել՝ ոչինչ չհասկանալով:
4. Եկեղեցու թաղական լինել՝ առանց նրա օրենքները ճանաչելու:
5. Խոնարհ լինել օտարների հանդեպ և գոռոզ` իր ազգակիցների:
6. Ապրել օտար երկրի մեջ՝ հայրենիքի կարոտով, և հայրենիքի մեջ` օտար երկրներ երազելով:
7. Ողբալ հայերեն լեզվի նահանջին, բայց տան մեջ օտար լեզվով խոսել:
8. Ընկերային դիրքը բարձրանալուն զուգահեռ հայությունը մոռանալ, սակայն հիշել միայն, երբ ծերության դուռը հասնի:
9. Ունենալ արևելահայերեն և արևմտահայերեն՝ երկու ուղղագրությամբ:
10. Օտար լեզվով խոսել, հայերեն աղոթել, թրքերեն երգել և հայհոյել:
Այս անստորագիր ասացվածքները քաղել եմ տարիներ առաջ. ուզեցի դրանք թղթին հանձնել` նկատելով նրանց այժմեականությունը, անշուշտ, միշտ հարգելով բացառությունները:
Ատրինէ Գաբրիէլեան
Արևմտահայերենից Արևելահայերեն թարգմանեց`
Էջի հիմնադիր Սարգիս Նազարյանը
Best Regards:
©Psychology and More
©Sargis Nazaryan