Ողջույն ընթերցող: Օրեր առաջ հրապարակվեցին տվյալներ, որոնք պարզեցնում են ֆեյսբուքում առկա «ֆեյք» օգտատերերի թվաքանակը: Պարզ դարձավ, որ ֆեյսբուքյան օգտատերերի 9%-ը «ֆեյք» են: Դրանց թվում իրենց «համեստ» բաժինն ունեն նաև մեր հարազատ «հայ ֆեյքերը»: Չգիտես ինչու մենք այնքան էլ չենք սիրում նրանց , սովորաբար ընդունում ենք ոչ լուրջ, կամ ընդհակառակը՝ չափից ավելի լուրջ՝ վերագրելով նրանց ամենաբազմազան լեգենդներ: Եկեք չկենտրոնանանք միայն ֆեյսբուքյան ֆեյքերի վրա, քանի որ ֆեյքերի առատություն է նկատվում նաև հայերիս շրջանում մեծ տարածում գտած օդնոկլասսնիկի կայքում: Ի դեպ, ինչպես որ որակապես տարբերվում են ֆեյսբուք և օդնոկլասսնիկի սոց.ցանցերը, այնպես էլ տարբեր են ֆեյսբուքյան և Օդնոյան ֆեյքերը: Մի ուշագրավ փաստ էլ. ճիշտ է, հայերն ամենաշատը գրանցված են օդնոկլասսնիկի կայքում, բայց եթե հաշվենք միայն իրական օգտատերերին՝ կարծում եմ (չեմ պնդում, քանի որ հստակ տվյալներ չկան) ֆեյսբուքն առաջ կանցնի))
Փորձենք բնութագրել հայ ֆեյքերի «օդնոկլասսնիկյան» և «ֆեյսբուքյան » տիպերը: Սկսենք օդնոկլասսնիկյան տիպից.
Եվ այսպիսով, ինչու՞ է օգտատերը օդնոկլասսնիկիում ֆեյք.
- եղբայրը չի թողնում գրանցվի օդնոյում- էս խեղճն էլ իբր թե «մենակ ընկերուհիների հետ խոսելու համար» գրանցվել է «լքված հրեշտակ», «տխուր աղջիկ» կամ նմանատիպ մի օգտանունով
- ստուգում է ընկերոջը- սկսում է ընկերոջը գայթակղել «հրաշք աղջիկ», «քո երազների թագուհի», «յա կոնֆետկա, նո նե տվոյա» կամ նմանատիպ կոկետուհիական կեղծանունով և Ջոլիի նկարներով՝ ուղարկելով նրան սեթևեթող հաղորդագրություններ.. վայն եկել է տարել այն տղային , ով մեղք կգործի և կպատասխանի այդ ֆեյկին.. նույն տրամաբանությամբ ընկերը կարող է «ստուգել» ընկերուհուն ))))
- հայտնի հայերի կեղծ էջերով ֆեյկեր: Սրանք բաժանվում են 2 խմբի. մի խումբը ազնվորեն խոստովանում է, որ էջը չի պատկանում տվյալ հայտնիին՝ պարտադիր գրելով ստատուս մոտավորապես հետևյալ բովանդակությամբ. «վայ ինչքա՞ն կարելի ա ասել, որ էս էջում ինքը չի, բայց ձեր նամակները կարող եք գրել, ինքը անպայման կարդում ա…. ես իրա մոտիկ ընկերն եմ»: դե հասկանալի է, նույնը ավելի «քյարթուական» և լատինատառով: 2-րդ խմբի ֆեյկերին երբեք էլ չի կարելի համոզել, որ նա ֆեյկ է :ճ նույնիսկ քեզ կհամոզեն, որ Միհրան Ծառուկայնը մի 1000 հատ իրական էջ ունի օդնոկլասսնիկիում :ճ
- տղա, բայց «աղջիկ ֆեյկով» կամ հակառակը, աղջիկ՝ «տղա ֆեյկով»: Ճիշտն ասած այս խումբը ինձ համար անհասկանալի է….. ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ի՞նչ հաճույք կարող է ստանալ մի տղա («պուպուշ աղջիկ» անունով)՝ «խոսեցնելով» մեկ այլ տղայի… մի տեսակ «բազմազան» խումբ է ստացվել չէ՞ :ճ
- հատուկ «գոստի գնալու համար» նախատեսված ֆեյքեր- սրանց ես պատկերացնում եմ 60-70 տարեկան , բամբասկոտ, բակում նստող և պարտադիր բոլորի անց ու դարձին հետևող տատիկներ… էջի ստեղծման հիմնական նպատակը սրան-նրան հետազոտելու մոլուցքն է. ու՞մ հետ ընկերացավ, ու՞մ նկարին մեկնաբանություն թողեց, ի՞նչ ստատուս գրեց և այլն..
Հիմա փորձենք բնութագրել ֆեյսբուքյան տիպի ֆեյքերին.
- նախ և առաջ սրանք ավել վտանգավոր են, քան Օդնոկլասսնիկյան տիպը
- ֆեյսբուքյան ֆեյքերի ինտելեկտը համեմատաբար ավելի բարձր է
- Ֆեյսբուքում ֆեյքերը բաժանվում են մի քանի խմբի.
- քաղաքական ֆեյքեր- սրանք ամենազզվելի ֆեյկերն են, որոնց թուրը «ֆեյկի տակ» քարվան էլ կկտրի
- հայտնիների պատվերով ստեղծավ ֆեյքեր- սա ունի 2 կատեգորիա. ֆեյք, որը պաշտպանում է տվյալ հայտնիին՝ նրան քննադատող ցանկացած հոդվածի տակ գրելով անվայել արտահայտություններ, անտակտ ու բռի մեկնաբանություններ, և 2-րդ կատեգորիան ընդհակառակը՝ տվյալ հայտնիին «դեմ աշխատող» ֆեյքերն են, որոնք ցանկացած նյութ էլ ավելի են սրում, իրենց՝ հավասարաչափ անտակտ և բռի մեկնաբանությամբ
- ազգությամբ ոչ հայ, բայց հիանալի հայերենի իմացությամբ ֆեյքեր- ամենավտանգավոր կատեգորիան. ստեղծվում են հարևան պետությունների բրդատու սմբակավորների կողմից՝ իրենց իսկ հովիվների պատվերով.. նրանց գործունեությունը կայքերում պարզից էլ պարզ է. կարող են ստեղծել մի հայատառ էջ, որտեղ նսեմացվում է մեր ազգային հերոսներից որևէ մեկը, հայի անվան տակ բացասական արտահայտվել հայ ազգի մասին և այլն.. դե իհարկե, կան նաև ոչ ֆեյք, հայ, բայց կրկին բրդատու կենդանիներ, որոնք նույնպես զզվելի են արտահայտվում Հայաստանի ու հայերի մասին, բայց չկենտրոնանաք այս խմբի վրա…
- «մեկնաբանիչ ֆեյքեր»- սրանք ամենահզոր «նյարդասղոցիչ» ֆեյկերն են, որոնք ստեղծված են միմիայն տարբեր կայքերում ՝ գերազանցապես բլոգնյուզում անիմաստ, նյութի հետ որևէ կապ չունեցող բառեր շարադրելու համար
- «ազգայնական» ֆեյքեր- չակերտներում, որովհետև սրանք պարզապես փորձում են իրենց դնել ազգայնականի տեղ. ենթադրնք կարող են համացանցը քրքրել, գտնել մի կովկասյան արտաքինով կիսամերկ աղջկա նկար, տեղադրել իրենց պատին ու սկսել լատինատառով գոռգոռալ. «մի գցեք մեր պատիվը, հայ մնացեք» և այլն, բայց երբ հերթը հասնում է հայրենիքին օգտակարությունը իրականում ցույց տալուն՝ սրանք ՊՈՒ’Կ… չքվում են և վերադառնում մի քանի օր հետո, երբ տվյալ խնդիրն արդեն լուծված է..
- բլոգեր ֆեյքեր- իմ սիրելի «կոլեգաներ», ի՞նչ կարող եմ ասել. ըմբռնումով եմ մոտենում ձեր ֆեյկ լինելուն, քանզի գիտակցում եմ, որ դա շատ հաճախ անում եք գրական կերպարը պահելու կամ ձեր անձի անվտանգությունը ապահովելու համար բայց և այնպես՝ կցանկանայի տեսնել ձեր իրական կերպարը )))
Այս փոքրիկ «հետազոտությունից» հետո արտահայտեմ իմ անձնական վերաբերմունքը ֆեյքերի հանդեպ: Ֆեյքեր ջան, քանի դեռ դուք չեք սկսել խեղդել գրառումս ձեզ բնորոշ մեկնաբանություններով, շտապեմ տեղեկացնել, որ սա վերաբերվում է ոչ բոլոր ֆեյկերին, բայց և մեծամասնությանը: Անկեղծ ասած՝ ես ձեր հանդեպ տածում եմ անվստահություն, սովորաբար լուրջ չեմ ընդունում ձեր ոչ մի հաղորդագրություն կամ մեկնաբանություն, երբեք չեմ ծանոթացել և չեմ ծանոթանա ֆեյք օգտատիրոջ հետ, այնքան էլ չեմ սիրում ձեզ (մեղմ ասած), դուք ինձ համար անդեմ, տգեղ և խորհրդավոր արարածներ եք :ճճճճճճ Երևի երբ փորձեք ներկայանալ ձեր իրական տվյալներով, շատ ավելի հաճելի և հետաքրքիր կլինի շփումը ձեզ հետ )))