Պատկերացրեք, որ նստած ֆուտբոլ եք դիտում և լսում, թե ինչպես են մեկնաբանում խաղը: Ձախ կողմում գրված է մեկնաբանի ասածը, աջ կողմում` թե ինչպես է եղել իրականում:
Իհարկե, արդարության համար նշենք, որ այս հումորը ավելի արդիական կլիներ մի քանի տարի առաջ: Հիմա ազգային հավաքականը լավ էլ խաղում է:
Եվ այսպես, հատուկ ֆուտբոլասեր ժողովրդի համար…
- Անսպասելի անցում: Հազիվ նկատելի վազք:
- Թիմերը դուրս են եկել դաշտ և պատրաստ են պայքարելուն: Պահեստայիններից մեկը դարպասի ետևում մկանները տաքացնելու վարժություններ է կատարում:
- Միանգամից երևում է, որ նրանք պատրաստվել են: Նախորդ օրը չեն խմել:
-Ես կասեի` շատ լավ են պատրաստվել: Երկու օր չեն խմել:
- Ետևում է թողնում առաջինին, երկրորդին, երրորդին և... հաաարված: Ֆուտբոլիստը, խուսափելով վտանգից, դուրս հանեց գնդակը դաշտից: Ի դեպ, առաջինը, երկրորդը, երրորդը ասելով` մեկնաբանը նկատի ուներ ֆուտբոլիստի թիմակիցներին:
- Ուժեղ հարված: Գնդակը հաշված սանտիմետրերով դուրս է գալիս դաշտից: Գնդակը հաշված սանտիմետրով անկյունային դրոշակի կողքով է անցնում:
- Հարվածը ուժեղ էր, բայց այդքան էլ ճիշտ չէր… Հարված ընդհանրապես չկար:
- Նայեք, թե ինչ արագ է նա վազում դաշտում: Ֆուտբոլասերը մտել է դաշտ:
- Այստեղ պաշտպանը լավ խաղաց: Ետևի կողմից հակառակորդի ոտքերը ջարդեց:
- Սուր, ուղղահայաց փոխանցում եեեեեեեեեվվվվվվվվվ... Հարված երկնքին:
- Գնդակով այժմ Հենրիխ Մխիթարյանն է: Գնդակով այժմ էդգար Մանուչարյանն է:
-Գնդակով այժմ էդգար Մանուչարյանն է: Գնդակով այժմ Հենրիխ Մխիթարյանն է:
-Միանում է հարձակմանը: Մեջտեղի գիծը հատել է:
-Մի փոքր էր մնում, որ հասներ գնդակին: Գնդակը կողքով հենց այնպես անցավ:
Աղբյուր http://tinyurl.com/qzlv6ft
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=281371405377579&set=a.200665703448150.1073741832.185332971648090&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել