Միացյալ Նահանգներում նկարահանված «Հարսնացուն Վեգասից»  ֆիլմն արդեն մեծ էկրաններին է: Հունիսի 10-ից հայ հանդիսատեսը հնարավորություն ունի դիտելու հայ-ամերիկյան արտադրության այս կոմեդիան:

ArmՏtar.am-ը իր նախորդ հրապարակումներում արդեն ներկայացրել էր «Հարսնացուն Վեգասից»-ի  մանրամասները, իսկ այսօր Ձեզ ենք ներկայացնում պրեմիերայի օրվա լուսանկարներն ու դեռևս չմենկաբանված մի քանի մանրամասներ:

 

Միքայել Շարաֆյան՝ գլխավոր դերակատար

Ինձ համար ֆիլմը շատ  հետաքրքիր փորձություն էր, քանի որ ես միայն  հիմա եմ հասկանում,  թե դերասանների համար որքան դժվար է, երբ դրսում ցուրտ է, բայց նրանք պետք է ցույց տան  արևային եղանակ, բարձր տրամադրություն:

Ես կարողացել եմ կերտել այն կերպարը, որն ինձ նման  չէ: Ես քաղաքում եմ մեծացել, Մկոյի մտածելակերպը չունեմ և որոշեցի այդ կերպարը կերտել «սպիտակ ագռավ»-ի նման, ով փորձում է իր աշխարհը ստեղծել՝ հարմարվելու համար այդ խորթ միջավայրին:

 

Կերպարը հեշտությամբ է տրվել, քանի որ այն վառ և անմիջական է և ինձ էլ շատ էր դուր գալիս: Ես զգում էի կեպարը, երևի դա գալիս է գենետիկորեն, քանի որ հայրս էլ, պապիկս էր, դերասաններ են:

Ֆիմի աշխատանքները սրտանց, նվիրվածությամբ եմ արել և իսկապես հոգիս դրել եմ ֆիլմում:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել