Կիսելյովը՝ որպես դասը սերտած քաղաքական թութակ, շատ լավ է կատարում իր պարտականությունը, բայց այդ թութակին այդպես սովորեցնում են, և մենք էլ շատ ենք թույլ տվել, որ դրանց նմաններին սովորեցնեն: Հետո էլ դրա տերերը նեղանում են, որ իրենց համարում են քաղաքակրթությունից դուրս մնացած ուրալյան ձուլակտոր: Մշակույթը չեն զոռում, մշակույթը դարձնում են գրավիչ, որի լուծման բանալին սովետական սնամեջ գաղափարակիրները այդպես էլ չգտան ու չհասկացան, որ pax-rusica-ն նման գաղափարասին արժեհամակարգով դատապարտված է միֆից այն կողմ չանցնելու: Այսպիսի թութակները ժամանակ առ ժամանակ էլ թյուրքական տարրին ներբողելու առիթը բաց չեն թողնում, օրինակ՝ լավ հանդուրժում են ղազախական աթայի քմահաճույքները, նավթով սպիտակի վրա գրված նամակները և այլն: Ի դեպ, կիսելյովների պաշտելի թուրքերի սուլթան Համիդը, ժամանակին իր սիրելի թութակին վզքաշ արեց հենց այն բանի համար, որ վերջինս սկսել էր զազրախոսել և բարկացնել անհավասարակշիռ ու գոռոզ սուլթանին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.sahakyan.14/posts/716261355079029?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել