"Ալբուս Փերսիվալդ Վուլֆրիք Բրայան Դամբլդոր"-ը թերևս ավելի տարածված անուն է, քան "Մայքլ Գեմբոնը": Մանկությանս ամենավառ կերպարներից մեկը ֆիլմից դուրս էլ խարիզմայի մարմնավորումն է: Չնայած նրան, որ "Harry Potter"-ի առաջին 2 սերիայում դերակատարը նա չէր, այնուհանդերձ , ես ուրիշ ոչ ոքի չեմ կարողանում Դամբլդորի դերում պատկերացնել:
Նա շատ ինտերվյուներ չի տալիս, բայց ինձ հաջողվեց պեղել մեկը, որում նշում էր, որ երբեք Ռոուլինգի ոչ մի գիրք չի կարդացել, դերին համաձայնվել էր , երբ տեսել էր իր հանդերձանքը ու կատակում էր, որ իր եերկար մազերին միայն ամենալավ խնամքն է պետք, այդ պատճառով էլ միայն "Schwarzkopf"-ի արտադրանքն է նախընտրում ու ամեն անգամ ավելացնում էր, որ դա գովազդ չէ: Լրագրողը , երբ հարցրեց, ճանաչում են արդյոք Գեմբոնին հասարակական վայրերում, նա պատասխանեց, որ մի անգամ մի երեխա մոտեցել է ու ասել.
-Ողջու`յն Գենդոլֆ (Մատանիների տիրակալը ֆիլմից):
Ռեժիսորը հայտնում է նրան, որ 6-րդ մասում նա էմոցիոնալ աժեոտաժ է ստեղծելու:
Մայքլ Գեմբոն:-Ահա, հենց ինձ սպանեն
Նա վերջին ֆիլմերի պրեմիերաներին չէր գնացել, իրեն նախորդ սերիաներում սպանել էին: