Մարդիկ ձգտում են լինել երջանիկ` առանց պատճառի, անկախ ամեն ինչից:
Համաձայնեք, որ հաճախ մենք փոքր անհաջողությունները դարձնում ենք տիեզերական աղետի չափերի. աշխատանքից ուշանալը, փոքր-ինչ գիրանալը, տան նորոգումը, հեռախոսի անջատումը… Արդյունքում ստացվում է, որ խնդիրներից շատերը, որոնք այլ տեսանկյունից դիտարկելով, նույնիսկ մեր ուշադրությանը չէին արժանանա, մեզ դարձնում են նյարդային և անհաջողակ լինելու մտքեր են ներշնչում:
Հարկ կա՞ արդյոք ասել, որ այդ տառապանքները ընդհանրապես ոչ մի օգուտ չեն բերում: Ընդհակառակը, մենք ենթագիտակցորեն սկսում ենք անհանգստանալ, և մեր երևակայության մեջ վախեր արթնացնելով, ըստ էության, մեզ պատժում ենք կրկնակի: Մենք անընդհատ զբաղվում ենք ինքնախարազանմամբ: Ինչու՞ ենք այդքան դաժան ինքներս մեր նկատմամբ: Հոգեբանները հաստատում են. «Հաճախ դա լինում է այն պատճառով, որ մենք մեզ արժանի չենք համարում երջանիկ լինել»: Շատ հաճախ ենք մենք ներքին արգելքներ դնում, մեզ թվում է, որ եթե չափազանց ներողամիտ լինենք մեր նկատմամբ, թեթև վերաբերվենք կյանքին, ապա կթուլացնենք «վերահաս» հարվածը պահելու կարողությունը, և ճակատագիրը հարվածը կհրամցնի հենց ամենաանհարմար պահին:
Պարզվում է` հոգեբանորեն մեզ համար ավելի հեշտ է ընդունել աշխարհը` որպես աղետների շտեմարան, տխուր և աշխատանքային պարտականությունների կիրառման վայր: Հաճախ մենք մեզ թույլ չենք տալիս երջանկության հաճույքը վայելել, քանի որ հոգու խորքում համոզված ենք, որ դրա համար ստիպված կլինենք վճարել: Փակելով ուրախության դռները` մենք ինքնակամ մեզ զրկում ենք շատ վառ ու անփոխարինելի ակնթարթներից:
Մարդիկ հազվադեպ են խոստովանում ոչ միայն շրջապատին, այլ նաև իրենք իրենց, որ իրենց արժանի չեն համարում երջանկության: Հոգեբան Էնդրյու Մետյուն` «Թեթև ապրիր» գրքի հեղինակը, կարծում է, որ հայտնի արտահայտության (թեթև ապրիր) բանալիներից մեկը սա է. «Ես իրատեսորեն եմ նայում ամեն ինչին»: Էնդրյու Մետյուն նաև հաստատում է, որ երջանկությանը դիմադարձելը հանգեցնում է սեփական հույզերի ոչ ճիշտ նպատակով օգտագործմանը:
Աղբյուր
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=280757928772260&set=a.200665703448150.1073741832.185332971648090&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել