Այսօր ես գնացել էի ԱԺ, որտեղ ինչպես ինձ էր ասվել, տեղի էր ունենալու Դմիտրիյ Կիսելյովի հանդիպումը՝ լրագրողների, պատգամավորնների ու ՀԿ-ների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը 17:00-ին պետք է սկսվեր:
Վեր կացա ու գնացի՝ թեժ բանավեճի ու սուր հարցեր տալու հնարավորություն ունենալու ակնկալիքով... Տարօրինակությունները սկսվեցին հենց սկզբից, երբ ժամացույցին նայելով, տեսա, որ արդեն կես ժամ ուշացնում են միջոցառման սկիզբը, հետո ինձ մոտեցավ կազմակերպիչներից մեկը և կոռեկտորեն խնդրեց ազատել սեղանի շուրջ զբաղեցրած տեղը, որովհետև այդտեղ հյուրերը պետք է նստեն: Իմ այն հարցին, թե այդ դեպքում ես ո՞վ եմ ու որտեղ պետք է նստեմ, ինձ ասեցին որ ես լրագրող եմ ու պետք է պատերի տակ շարված աթռներին լսել:
Սա արդեն իսկ տհաճ անակնկալ էր, քանի որ ես տրամադրված չէի հանդիպում-քննարկումը զուտ կողմնակի լուսաբանողի դերը ստանձնելուն, բայց չտրտնջացի և օ՜ սարսափ, ամենասարսափելին դեռ առջևում էր...
Սկզբում ժամանեցին հարգարժան պատգամավորները՝ ՀՀԿ-ականներ Կարինե Աճեմյանը, Հայկ Բաբուխանյանը, մեկ էլ էն ջավախահայերի միության նախագահը ու ժամանեցին սահմանված ժամից մեկ ժամ ուշացումով: Րոպեներ անց եկան նաև ռուս հյուրերը՝ Հերմինե Նաղդալյանի ու Անդրանիկ Նիկողոսյանի ուղղեկցությամբ...
Բնականաբար հետևեց Կիսիլյովի ստանդարտ ճառը՝ չարաբաստիկ արևմուտքի, գրանտակերների ու ինֆորմացիոն պատերազմում շռնդալից հաղթանակներ տանող Ռուսաստանի մասին ու բավականին հոգնած Կիսիլյովը հայտարարեց, որ ցավոք, ինքը երկար չի կարողանալու մնալ ու մի քիչ հետո լքելու է...
Սակայն այսքանով էլ չավարտվեց այս ձախողված ինտերակտիվ բանավեճը: Մեր խրոխտ պատգամավորները սկսեցին համ մեխին խփել, համ նալին ու փոխանակ Կիսիլյովի ամեն կիքսին առարկեին ըստ էության՝ խունջիկվում էին, իսկ որ ամենաամոթն էր, Կիսիլյովի այն հարցին, թե Հայաստանը պետականություն երբվանի՞ց ունի, կարողացավ պատասխանել միայն Բաբուխանյանը, այն էլ մի քանի րոպեից հետո...
Ու խայտառակությունը շարունակվում էր, որն աստիճանաբար վեր էր ածվում «Избиение младенцев»-ի, իսկ լրագրողներին սկի խոսք չէին տալիս: Մի խոսքով, մի 15 րոպեից Կիսիլյովը լքեց հանդիպումը դե ֆակտո ամրագրելով իր հետևյալ դրույթները.
- Հայաստանին պատերազմ պետք չի, ուստի պետք ա հանդուրժենք, որ մեր սահմանին օրը մեջ զինվոր են խփում:
- Ռուսաստանը Հայաստանի միակ փրկությունն է, իսկ այդ փրկությունը պահպանելու համար պետք է հայերը ռուսերենը չմոռանան:
- Ռուսաստանը չի ճանաչում ԼՂՀ անկախությունը թեկուզ իսկ նրա համար, որ դա չի անում Հայաստանը, իսկ Հայաստանը պետք չի որ դա անի, որովհետևր պատերազմ կսկսվի ու... (նայիր առաջին կետը)
- Քանի որ Հայաստանին ավելի է պետք ռուսաց լեզվի իմացությունը, ուրեմն Հայստանն էլ պետք է հոգա դրա հետ կախված բոլոր ծախսերը, ինչպես նաև բոլոր այն բոլոր ծախսերը՝ ՌԴ հումանիտար քաղաքականության հարցում, որոնք հոգում են միջազգային դոնորները՝ համանման Արևմտյան քաղաքականությունը Հայաստանում իրականացնելից:
- Հայ տաքսիստները Ռուսերեն չգիտեն (դե արի ու Կիսիլյովին բացատրի, որ զատո իրանցից ամեն երկրորդը ՄԱսկվայում ու ՊԱդմԱսկվայում մարդա մի 5 հատ զավոդ ունի, որ թողել եկել ա):
Մեր խորհրդարանականների այս անմիխիթար վիճակից ու հնչող թեզերի և հակաթեզերի անհեթհեթությունից վերջնականապես ընկճված, ես ուղղակի լքեցի հանդիպումը՝ Կիսիլյովի դուրս գալուն պես: Հիմա հասկանում եմ, որ ճիշտ է, որ ամեն ազգ ունի այն իշխանությունները, որին արժանի է և և ճիշտ է նաև այն, որ քեզ վերաբերվում են այնպես, ինչպես որ դու ես թույլ տալիս, որ քեզ վերաբերվեն, իսկ թեմայի կոնտեքստում՝ երկրին վերաբերվում են այնպես, ինչպես երկրի իշխանություններն են թույլ տալիս, որ իրենց վերաբերվեն:
Հ.Գ. Լավ ա գոնե Նաղդալյանն ու Բաբուխանյանը ռուսերեն խոսալ գիտեին, թե չէ էսքանից հետո մենակ պակասում էր, որ «Յա ռուսսկի շկոլ սկանչալսյա» վիճակներով էլ խայտառակ լինեինք:



