ՀԱԿԿ կուսակցության /լավ չեմ հիշում նախագահ, թե փոխնախագահ/ Լևոն Զուրաբյանի կայքը մի 2 օրա սենց վերնագրերով հոդվածներ է տպագրում. «Մինչև սեպտեմբեր Հայաստանի ներքաղաքական օրակարգը ձևավորված է, այն թելադրվել է քառյակի կողմից»: Չգիտես լաս, թե խնդաս: Տղերք, դուք իրո՞ք ներշնչել եք, որ ներքաղաքական օրակարգ եք թելադրում: Էդ 12 կետը ռուսի ասած «как ваше ничего»-ն ոնց որ լինի: Լավ, եթե ձեզ դա ուրախություն է պատճառում, խնդրեմ, ուրախացրեք: Ես պատկերացնում եմ, թե ինչ սարսափի մեջ է իշխանությունը:

Դերի մեջ է մտել նաև ՕԵԿ-ը: Քաղաքական խորհրդակցություններ, բոցաշունչ ելույթներ, քարը քարին չթողող հարցեր: Իսկը ընդդիմություն: Ասեմ, որ քառյակի իմիտացիոն ֆոնին վատ չեն նայվում: Ով ով, բայց ՕԵԿ-ը ընդդիմություն լինելու փորձառություն ունի:

Դե ՀՀԿ-ի մասին էլ խոսք չկա: Էն «ասֆալտ փռող», տենդերների ոլորտում մոնոպոլիստ, համատեղությամբ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը ոչ մի կերպ չի ուզում հետ մնալ իր գործընկերներից, ովքեր կամ լրագրողներին վիրավորում են, կամ սպառնում:

Մի խոսքով, ընկերներ, կարող ենք արդեն հստակ հայտարարել, որ երկրագունդը քառակուսի չէ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել