4 ժամում Երևանում 19 անսթափ վարորդ է հայտնաբերվելPanorama.am-ը գրում է.

Հունիսի 10-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 31 ավտոմեքենա. 19 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 12-ը` առանց համապատասխան փաստաթղթերի: Այդ մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել