Անդրադառնալով աղբահանության հարցին` նշեմ, որ այսօր ականատես եղանք, թե ինչպես է դա կատարվում Երևանի փողոցներից մեկում: Արկղերին մոտենում է մի շատ հին մեքենա, որի միջի զիբիլը ծածկված չէր, երկու հոգի իջնում են, արկղերը շուռ են տալիս՝ ամբողջ զիբիլը թափելով հատակին, հետո լապատկաներով լցնում մեքենան: Հիմա հերթով՝
1. Մեր՝ օր-օրի գեղեցկացող քաղաքին չեն սազում նման հին մեքենաներ.
2. Չի կարելի աղբը հատակին թափել, քանի որ այդ հակահիգիենիկ թափոնները կարեն փտած լինեն և հազար ու մի վարակի աղբյուր հանդիսանան.
3. Նման մեքենաներում աղբը պետք է պարտադիր ծածկած տեղափոխել, սակայն ինչ-որ կապույտ ծածկ կար, բայց այն աղբի տակ էր:
Հ.Գ. Այդ ոլորտը կարգավորող պետական մարմնին կտրամադրեմ այս ամենի նկարները, որ ավելի մանրամասնորեն տեղեկանան իրանց աշխատակիցների աշխատանքի ձևին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/IndividuumCastingProduction/posts/736267776420148?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել