Վերջին օրերին շատ է խոսվում բանկային համակարգերի գործողությունների մասին, մի պատմություն էլ իմ կողմից: Նախ, մինչև մի վարկ ես վերցնում, էնքան հարց են տալիս, որ հարցազերծ են անում: Ինչու՞ բանկը պետք է իմանա իմ ողջ ազգուտակի հեռախոսահամարները, աշխատանքի վայրը, նախասիրություններն ու մաշկի գույնը. դեռ գոհ եմ, որ անալիզներս չուզեցին: Հետո, վարկ տալու համար կես քայլանոց անհասկանալի կոմբինացիայով որոշակի գումար պահեցին, այսինքն՝ իմ ուզած գումարը 10000 դրամով պակաս տվեցին: Հերիք չի, որ իրենք աննախադեպ տոկոսներով վարկ են տալիս՝ 24 տոկոս, որը հիշեցնում է 19-րդ դարի վաճառականների տոկոսով փողի ծաղկուն, ցանցային բիզնեսը, համ էլ իրենց տված գումարից պահում են անում, այն էլ ինչի համար՝ միջնորդավճար: Այո, այո, բանկը ինքն իրեն միջնորդում է, որ ինձ վարկ տա. ակրոբատիկական ինչպիսի հնարք և ինչպիսի հումանիզմ: Ընդհանրապես, իսկական միջնորդությունը այ այսպիսին է լինում՝ օպերատիվ, մարդասիրական, վեհանձն, ինչպես կասեր հին չինացին: Սա կարելի է դնել միջազգային մարդասիրական իրավունքի հիմքում: Փաստորեն, որ բանկում աշխատանքի առաջարկի համար պահանջվում է բանակցելու հմտություն, նկատի է առնվում ինքնաբանակցման կարողությունը: Այո, ամեն ինչ պետք է սկսես նախ ինքդ քեզնից: Որոշ գումար էլ պահեցին առողջության ապահովագրման համար: Ասում եմ, բայց ես չեմ ուզում, որ ինձ ապահովագրեք կամ ինչի՞ համար եք ապահովագրում, ասում են՝ դա պարտադիր է, և վարկի համար ապահովագրում ենք: Բայց ո՞րն է վարկի ու իմ առողջության վատթարացման միջև ուղիղ կապը, այդպես էլ չհասկացա: Մի 1000 դրամ էլ չգիտեմ ինչի համար պահեցին, բայց դե, այնքան ենք վարժվել ակրոբատիկ հնարքներին, որ էդ 1000 դրամը հայերիս համար քննարկման ենթակա չէ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.sahakyan.14/posts/715542928484205?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել