Վաշինգտոնում Թուրքիայի նորանշնակ դեսպանը բարկացել է AJC-ի կողմից  Հայոց ցեղասպանության ճանաչման պատճառով Panorama.am-ը գրում է.

Վաշինգտոնում Թուրքիայի նորանշանակ դեսպան՝ Սերդար Քըլըչը Ամերիկայի Հրեաների կոմիտեին (AJC) մեղադրել է վիրավորելու, անարդար և իրականությունից կտրված լինելու մեջ, այն բանից հետո, երբ կոմիտեն ապրիլի 23-ին հայտարարություն էր տարածել, որով ճանաչում էր Հայոց ցեղասպանությունն ու կոչ անում Թուրքիային առերեսվել իր պատմությանը: Այս մասին տեղեկացնում է «Ասբարեզ» պարբերականը: 

AJC գործադիր տնօրեն Դևիդ Հարիսին հասցեագրված նամակում վերջինս նշում է, որ Թուրքիան չափազանց հիասթափված է Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունից և ամբողջապես մերժում է այն:

Ամերիկայի Հրեաների կոմիտեն ստեղծվել է 1906 թվականին հակասեմիթականությունից պաշտպանվելու համար և այժմ գրասենյակներ ունի Նյու Յորքում ու Վաշինգտոնում:

Թուրք դիվանագետը մեջբերում է իր նամակում Հայոց ցեղասպանությունը ժխտող հայտնի պատմաբան Բերնարդ Լյուիսին, որն իր «Դարի գրառումները. Պատմաբանի մտորումները Մերձավոր Արևելքի մասին» գրքում գրում է, թե «հայերը ապստամբություն բարձրացրեցին և հետևաբար սպանվեցին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել