Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց, որ քառյակն այսօր ներկայացրել է 12 կետից բաղկացած հայտարարությունների ցանկ և կոչ արեց իշխանություններին մեկ անգամ ցույց տալ, որ ընդդիմության հետ նույն նավի մեջ են։

«Ակնկալում եմ՝ կլինեն տարաբնույթ մեկնաբանություններ, կոչ կանեի լուրջ վերաբերվեք այդ հայտարարությանը ու իրականություն դարձնենք համագործակցությունն ընդդիմադիր դաշտի ու իշխանության միջև»,-նշեց նա և տեղեկացրեց, թե արդեն իսկ այս հայտարարության տեքստը ուղարկել է և վարչապետին, և նախագահին:

ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշեց, որ այս կետերը կարող են իրականություն դառնալ, և իշխանության ու ընդդիմության միջև կհաստատվեն քաղաքակիրթ հարաբերություններ: «Հասարակության կողմից անվստահություն կա իշխանության նկատմամբ, սա լավագույն շանսն է, որ իշխանության նկատմամբ անվստահությունը վերականգնվի ու իրական քայլեր իրականացվեն: Մենք պատրաստ ենք ամբողջապես լիարժեք քննարկել ու իրական դարձնել այն կետերը, որ գրված են»,-նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել