Panorama.am-ը գրում է.
Բազմաթիվ քաղաքացիներ բողոքում են, որ իրենց բանկային հաշիվների վրա անակնկալ կիրառվում է արգելանք: Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին տվյալ քաղաքացիները հայտնել են, որ նախքան ԴԱՀԿ ծառայության կողմից արգելադրումը Ճանապարհային ոստիկանության կողմից չեն ստացել իրավախախտման և տուգանքի վերաբերյալ ծանուցում, տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:
Մարդիկ հաճախ տեղյակ անգամ չեն լինում տուգանքներից, քանի որ չեն ծանուցվել պատշաճ կերպով, կամ ոստիկանությունը տիրապետում է նրանց սխալ կամ հին հասցեն: Այդպիսի հասցեով ուղակված վարչական տույժերը, որոնց մասին անձը չի էլ իմանում, միևնույն է՝ համարվում են անձին հանձնված և ուժի մեջ են մտնում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/law/2014/06/10/ombudsman/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



