Emedia.am-ը գրում է.

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը խստորեն դատապարտել է Դիարբեքիրում երեկ տեղի ունեցած անկարգությունները եւ նշել, որ երկրում պետական հեղաշրջում տեղի ունենալու դեպքում իրեն եւ նախարարներին պարզապես մահապատժի կենթարկեին: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Դիարբեքիրում քուրդ բնակչության` թուրքական ժանդարմերական ուժերի համար նոր զորանոցների շինարարության դեմ բողոքի ակցիաների ժամանակ մի քուրդ անչափահաս թուրքական հրամանատարական զորամասում հենաձողի վրայից իջեցրել էր երկրի պետական դրոշը, ինչի կապակցությամբ Էրդողանն ասել է. «Ինչ-որ մեկը գնում է ավերելու զինվորական զորանոցները, ինչ-որ մեկը իջեցնում է պետական դրոշը: Ստացվում է, որ ով ինչ ուզում է` անում է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել