Վաշինգտոնը ոգևորված է Ուկրաինայի հարցում Ռուսաստանի վերջին քայլերի կապակցությամբPanorama.am-ը գրում է.

ԱՄՆ-ն ոգևորված է Ուկրաինայի հարցում Ռուսաստանի վերջին քայլերի կապակցությամբ: Այս մասին «Իտար Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ պետրքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Մարի Հարֆը: 

Նա մանրամասնել է, որ Օբամայի վարչակազմը ոգևորված է Նորմանդիայում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպմամբ, ՌԴ դեսպանի վերադարձով Կիև և Ուկրաինայի հետ սահմանի վերահսկողությունը մեծացնելու Մոսկվայի հայտարարությամբ:

Ամերիկացի դիվանագետը դրական է պատասխանել հարցին, թե Վաշինգտոնում արդյոք համաձա՞յն են Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հայտարարության հետ, թե Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունները կարող են դադարել այս շաբաթվա վերջում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել