Emedia.am-ը գրում է.

Ոչ իշխանական քառյակի ներկայացրած առաջարկներն ողջամիտ են և կարող են ԱԺ մեծամասնության քննարկման առարկա դառնալ: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Ես վստահ էի, որ նրանք այնպիսի առաջարկներ կներկայացնեն, որոնք մեր քննարկման առարկան կդառնան: Ներկայացված առաջարկներն արդեն մեր կողմից հնչել էին, մի մասը կառավարության ծրագրում, մյուս մասը մե ր ելույթների ժամանակ: Ներկայացված բոլոր առաջարկություններն էլ քննարկման առարկա են»,-

Անդրադանալով քառյակի առաջին պահանջին՝ վերացնել կուտակային կենսաթոշակների մասին օրենքի պարտադիր բաղադրիչը, Բաղդասարյանը նշեց, որ այդ օրենքի դրույթների վերանայման հետ կապված լուրջ գործընթացներ են ընթանում, և առաջընթաց կա: «Շատ լուրջ բանակցությունների արդյունքում մենք եկանք մի այնպիսի եզրակացության, որ, իրոք, այդտեղ վերանայման խնդիր կա»,- նկատեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել